Կարո Փայլանը Ամերիկայի հայ դատի հանձնախմբի «Խաղաղության մրցանակին» կարժանանա
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Կարո Փայլանը Ամերիկայի հայ դատի հանձնախմբի «Խաղաղության մրցանակին» կարժանանա

Կարո Փայլանը Ամերիկայի հայ դատի հանձնախմբի «Խաղաղության մրցանակին» կարժանանա

Թուրքիայի խորհրդարանի՝ ծագումով հայ պատգամավոր Կարո Փայլանը կստանա Ամերիկայի հայ դատի հանձնախմբի «Խաղաղության մրցանակը»։

Պարգեւատրման արարողությունը տեղի կունենա Լոս Անջելեսում հոկտեմբերի 8-ին՝ Ամերիկայի հայ դատի հանձնախմբի գալա բանկետի շրջանակում։

«Կարո Փայլանն իսկական ժամանակակից հայ հերոս է, որն իշխանություններին անվախ եւ քաջությամբ ասում է ճշմարտությունը, քանի որ նա ամենուր հայերի համար արդարություն է փնտրում»,-նշել է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի արեւմտյան թեւի ղեկավար Նորա Հովսեփյանը։

Մրցանակակիրների թվում են նաեւ Արցախի նախագահ Բակո Սահակյանը, կոնգրեսական Ադամ Շիֆը, Գերմանիայի Կանաչների կուսակցության ղեկավար Ջեմ Օզդեմիրը, ինչպես նաեւ System of a Down խումբը։

Փայլանը նաեւ Ամերիկայի հայ դատի հանձնախմբի համաժողովում ելույթ կունենա, որը տեղի կունենա հոկտեմբերի 6-7-ը Փասադենայում։

1