Կարո Փայլանը «Ակօս»-ի հետ զրույցում պատմել է Հայաստան այցի մասին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Կարո Փայլանը «Ակօս»-ի հետ զրույցում պատմել է Հայաստան այցի մասին

Կարո Փայլանը «Ակօս»-ի հետ զրույցում պատմել է Հայաստան այցի մասին

Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը «Ակօս»-ի հետ զրույցում պատմել է Հայաստան այցի մասին և մի շարք գնահատականներ տվել հայ-թուրքական հարաբերություններին:

Ներկայացնելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ իր հանդիպումը՝ նա հերթական անգամ շեշտել է հայ-թուրքական հարաբերությունների հարցում «կամուրջ» դառնալու` իր ցանկությունը:

«Նկատեցի, որ վերջին տարիներին Հայաստանը դրական տեղաշարժ է ցուցաբերել տնտեսական և սոցիալական կյանքում, մինչդեռ Թուրքիայում վերջին տարիներին տեղի ունեցած իրադարձությունների պատճառով տարածաշրջանային վտանգներ են առաջացել»,-ասել է Փայլանը՝ դարձյալ ուշադրության արժանացնելով քրդական հարցի՝ տարածաշրջանային մյուս երկրների համար վտանգ լինելը:

Պաշտոնական Երևանի՝ հայ-թուրքական բանակցությունների նկատմամբ դիրքորոշման վերաբերյալ նա ասել է. «Հայաստանը հավատում է, որ Թուրքիան այդ հարցում իր պատասխանատվությունները չի իրականացնում և դեռևս փակ է պահում բանակցությունների դուռը: Միաժամանակ, Հայաստանը պատրաստ է վերստին ճեղքել այդ դուռը, սակայն այդքան էլ հույս չունի, որ թուրքական իշխանությունները նման քայլի կգնան երկրում  տիրող քաղաքական ներկա իրավիճակում: Այնուհանդերձ, ես նկատեցի, որ Երևանը դեռևս ցանկություն ունի Թուրքիայի հետ բանակցությունները շարունակելու»,- նշել է հայ պատգամավորը:

Անդրադառնալով նաև Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին՝ Փայլանը նշել է, որ միայն ժողովրդավար Թուրքիան  կճանաչի այն:

1