Կարեն Միրզոյանը հանդիպում է ունեցել Լիտվայի Հանրապետություն–Արցախի Հանրապետություն բարեկամության պատգամավորական նորաստեղծ խմբի անդամների հետ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Միջազգային » Կարեն Միրզոյանը հանդիպում է ունեցել Լիտվայի Հանրապետություն–Արցախի Հանրապետություն բարեկամության պատգամավորական նորաստեղծ խմբի անդամների հետ

Կարեն Միրզոյանը հանդիպում է ունեցել Լիտվայի Հանրապետություն–Արցախի Հանրապետություն բարեկամության պատգամավորական նորաստեղծ խմբի անդամների հետ

2013 թ. փետրվարի 26-ին Լիտվայի Հանրապետության խորհրդարանում՝ Սեյմասում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպում է ունեցել Լիտվայի Հանրապետություն–Արցախի Հանրապետություն բարեկամության պատգամավորական նորաստեղծ խմբի անդամների հետ: Հանդիպմանը ներկա էին նաև լիտվացի այլ խորհրդարանականներ, Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը և ՀՀ ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննեսյանը,  հայտնում է  ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

 

 

Նախարարը ողջունել է բարեկամության խումբ ստեղծելու նախաձեռնությունը՝ այն բնութագրելով որպես ժողովրդավարության սկզբունքների հիման վրա անկախ պետականության կերտման ճանապարհին ԼՂՀ ժողովրդի ունեցած ձեռքբերումների անաչառ գնահատական: Կարեն Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ այն օրինակելի նախադեպ կհանդիսանա այլ երկրներում ևս Արցախի ժողովրդի կամաարտահայտությանը սատարելու համար` անդառնալի դարձնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը:

 

 

Հանդիպման արդյունքում երկուստեք կարևորվել է խորհրդարանական բարեկամության խումբ ստեղծելու նախաձեռնությունը և պայմանավորվածություն է ձեռք բերվել գործնական բնույթ հաղորդել դրան:

1