Կարասին-Աբաշիձե ձևաչափը պահպանում է ռուս-վրացական երկխոսությունը և լուծում տնտեսական և հումանիտար բնույթի կոնկրետ հարցեր. Յուրի Նավոյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Կարասին-Աբաշիձե ձևաչափը պահպանում է ռուս-վրացական երկխոսությունը և լուծում տնտեսական և հումանիտար բնույթի կոնկրետ հարցեր. Յուրի Նավոյան

Կարասին-Աբաշիձե ձևաչափը պահպանում է ռուս-վրացական երկխոսությունը և լուծում տնտեսական և հումանիտար բնույթի կոնկրետ հարցեր. Յուրի Նավոյան

Կարասին-Աբաշիձե ձևաչափը երկխոսության այն հիմնական միջոցն է, ուր քննարկվում են ռուս-վրացական կապերի զարգացման կոնկրետ հարցեր տնտեսական ու հումանիտար այն ուղղություններով, ուր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում առաջընթաց է հնարավոր: Այս մասին Մոսկվայում ԱՊՀ երկրների ինստիտուտի և ԴԻԱԼՈԳ կազմակերպության համատեղ կազմակերպած «Ռուս-վրացական հարաբերություններ. «վերաբեռնման» հեռանկարները» միջազգային գիտաժողովի ժամանակ հայտարարել է ԴԻԱԼՈԳ հասարակական կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը:

«Վրաստանի արտաքին քաղաքականությունը տարածաշրջանային անվտանգության համատեքստում» զեկուցման մեջ նա ներկայացրել է Վրաստանի արտաքին քաղաքականության ձևավորման փուլերը և առանձնացրել յուրաքանչյուր շրջանի առավել հրատապ առաջնահերթությունները այդ քաղաքականությունում:

Նա ընդգծել է, որ 2005 թ. հուլիսի 8–ին Անվտանգության հայեցակարգի ընդունումից հետո Վրաստանը որդեգրել է վառ արտահայտված պրոարևմտյան քաղաքականություն` զուգահետաբար վատացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ: Այդ քաղաքականության գագաթնակետը հանդիսացավ «հնգօրյա պատերազմը» 2008 թ. օգոստոսին, ինչի արդյունքում Ռուսաստանը Աբխազիան և Հարավային Օսեթիան ճանաչեց իբրև անկախ պետություններ, իսկ Վրաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ:

Վրաց-աբխազական և վրաց-օսեթական հակամարտությունները բերեցին Հարավային Կովկասի քաղաքական իրադրության լուրջ փոփոխությունների: «Հնգօրյա պատերազմը» նաև ցույց տվեց գոյություն ունեցող հակամարտությունների ուժային լուծման անհեռանկարայնությունը: ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահի կարծիքով հարկ է, որ Վրաստանը վարի ավելի հավասարակշռված արտաքին քաղաքականությունը, որը կհամապատասխանի նրա ազգային շահերին և կհենվի աշխարահաքաղաքական բազմակարծության սկզբունքի վրա: Ռուսաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների խզումից հետո երկու երկրների միջև երկխոսությունը պահպանվում է Ժնևյան քննարկումների և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինի ու Վրաստանի վարչապետի` Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի միջև Պրագայում տեղի ունեցող պարբերաբար հանդիպումների միջոցով:

Կարասինի և Աբաշիձեի հանդիպումների հիմնական հարցերից մեկը հանդիսանում է տրանսպորտային փոխադրումների թեման: Այժմ աշխատանք է ընթանում մաքսային և ապրանքաշրջանառության վարչարարության մոնիտորինգի հիմնական սկզբունքների որոշման ուղղությամբ: Այս գործընթացի դրական ելքը կհանգեցնի Աբխազիայի և Հարավային Օսեթիայի տարածքներով տրանսպորտային միջանցքների գործունեությանը, ընդ որում` բեռնափոխադրման վերահսկողությունը և դրա պիտակավորումը կիրականացնեն միջազգային միջնորդները: Դա ենթադրում է համապատասխան համաձայնագրի ստորագրում շվեյցարական SGS ընկերության հետ: Նման մեխանիզմի գործարկումը դրական ազդեցություն կունենա ոչ միայն ռուս-վրացական հարաբերությունների, այլ նաև ողջ տարածաշրջանի քաղաքական մթնոլորտի վրա, նշել է Յուրի Նավոյանը:

Նա նաև կարծիք է հայտնել երկու երկրների փորձագիտական հանրություններում Կարասին-Աբաշիձե հանդիպումները համապատասխան տեղեկատվական և վերլուծական աշխատանքներով ուղեկցելու անհրաժեշտության մասին: Մամուլի հաղորդագրություն Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

1