Կատալոնիան մոտ օրերին միակողմանի կհռչակի իր անկախությունը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Կատալոնիան մոտ օրերին միակողմանի կհռչակի իր անկախությունը

Կատալոնիան մոտ օրերին միակողմանի կհռչակի իր անկախությունը

Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը BBC-ին տված հարցազրույցում հայտարարել Է, որ Իսպանիայից այդ տարածաշրջանի անկախությունը միակողմանի կարգով կհռչակվի առաջիկա օրերի ընթացքում:

Հոկտեմբերի 1-ի հանրաքվեից հետո տված իր առաջին հարցազրույցում նա ասել Է, որ Կատալոնիայի կառավարությունը համապատասխան քայլեր կձեռնարկի «այս շաբաթվա վերջին-հաջորդ շաբաթվա սկզբին»: Հարցին՝ կատալոնական իշխանությունները ինչ են պատրաստվում անել, եթե Մադրիդը մարզի կառավարումը վերցնի իր ուղղակի հսկողության ներքո (ինչը թույլ Է տալիս Իսպանիայի Սահմանադրությունը), կամ ձերբակալի իրեն, Պուչդեմոնը պատասխանել Է, թե դա «կլիներ սխալ, որը կփոխի ամեն ինչ»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի մեկին մոտ 2 մլն կատալոնացիներ «այո» ասացին անկախության հանրաքվեում:

1