Կառավարությունում քննարկվել է գյուղատնտեսության զարգացման երկարաժամկետ հայեցակարգի մշակման հարցը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Կառավարությունում քննարկվել է գյուղատնտեսության զարգացման երկարաժամկետ հայեցակարգի մշակման հարցը

Կառավարությունում քննարկվել է գյուղատնտեսության զարգացման երկարաժամկետ հայեցակարգի մշակման հարցը

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 22-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ ԱԺ-ի մի խումբ պատգամավորների,գյուղատնտեսության, էկոնոմիկայի և ֆինանսների նախարարների, շրջվարչակազմերի ղեկավարների, հանրապետության գյուղոլորտի պատասխանատուների և խոշորհողագործների մասնակցությամբ՝ քննարկելու գյուղատնտեսության զարգացման երկարաժամկետ հայեցակարգ մշակելու հարցը:

 

Կառավարության ղեկավարը, գյուղատնտեսությունը ներկայացնելով որպես ՀՆԱ-ի ձևավորման կարևորագույն ճյուղերից մեկը, ներկաներին մանրամասն ներկայացրել է ոլորտիզարգացման իր տեսլականը՝ հաշվի առնելով վերջին տարիների ընթացքում բազմաթիվ գործիքների օգտագործումն ու զարգացած երկրների փորձը: Ա. Հարությունյանի խոսքով՝բնագավառի կարևոր ուղղություններից մեկի՝ երկրագործության զարգացումը պետք է սկսել հողերի արդյունավետ կիրառումից:

 

«Սեփականաշնորհված գյուղամերձ հողերը, անհրաժեշտության դեպքում,  պետք է ենթավարձակալության պայմանագրով և ցանքաշրջանառության պարտադիր պայմանիկիրառմամբ տրամադրել այն հողօգտագործողներին, ովքեր պատրաստ են հողը մշակել ագրոպայմաններին համապատասխան: Հենց նրանք, դրամաշնորհի տեսքով, կստանան  պետական աջակցություն: Հողօգտագործողները պետք է հաշվի առնեն, որ այսուհետ կառավարությունն աստիճանաբար նվազեցնելու է հացահատիկային մշակաբույսերի գներիձևավորման գործում պետական միջամտության չափը՝ ժամանակի ընթացքում այն թողնելով շուկայի կարգավորմանը: Ուստի, ժամանակն է , որ անցնենք աշխարհումընդունված արդի մեթոդների՝ ցանքաշրջանառության ու պարարտանյութերի կիրառմանը՝ հետ կանգնելով գլխավորապես ցորենի մշակումից: Այդ ճանապարհին մենքօգտագործելու ենք աջակցության նոր գործիքակազմ և միայնակ չենք թողնելու հողամշակին»,- ասել է Ա. Հարությունյանը:

 

Վարչապետն անդրադարձել է նաև բանջարաբոստանային և այգեգործության բնագավառների զարգացման ուղիներին՝ առաջարկելով հիմնական շեշտը դնել նորտեխնոլոգիաների կիրառման վրա: Ա. Հարությունյանը, այդ տեսանկյունից, կարևորել է ոռոգման արդի համակարգերի ներդրումը, ինչի համար արդեն պետական դրամաշնորհներ են տրամադրվում հողօգտագործողներին:

 

Կառավարության ղեկավարն իր դիտարկումներն է ներկայացրել նաև անասնապահության ու մեղվաբուծության զարգացման վերաբերյալ՝ առաջարկելով խթանիչ ու աջակցողմիջոցներ  կիրառել՝ առանց միջամտելու վերջնական արտադրանքի գնի ձևավորմանը:

 

Մշակվող հայեցակարգի վերաբերյալ վարչապետի ելույթից հետո, խորհրդակցության մասնակիցների միջև ծավալվել է քննարկում, հնչեցվել են տարբեր առաջարկություններ:

 

Խորհրդակցության ավարտին, ամփոփելով հնչեցված կարծիքներն ու առաջարկությունները, Ա. Հարությունյանը գյուղոլորտի պատասխանատուներին հանձնարարել է մշակելգյուղատնտեսության զարգացման երկարաժամկետ հայեցակարգ՝ ընթացիկ քննարկումներ ու խորհրդակցություններ ունենալով թե՛ բնագավառի մասնագետների, թե՛գործարարների հետ:

1