Կաջակցենք, որ Արցախի գործարարները կարողանան մուտք գործել նոր շուկաներ. Շաբոյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Կաջակցենք, որ Արցախի գործարարները կարողանան մուտք գործել նոր շուկաներ. Շաբոյան

Կաջակցենք, որ Արցախի գործարարները կարողանան մուտք գործել նոր շուկաներ. Շաբոյան

Կաջակցենք, որպեսզի Արցախի տնտեսվարողները հայ գործարարների հետ համագործակցության արդյունքում կարողանան ավելացնել արտահանման ծավալներն ու նաեւ մուտք գործեն նոր շուկաներ: Այս մասին, օրերս Ստեփանակերտում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:

 

ՏՄՊՊՀ-ից հայտնում են, որ պաշտոնական այցի ընթացքում քննարկվել են հայկական երկու պետությունների տնտեսության զարգացման նոր հեռանկարներին, մասնավորապես արտադրական ծավալների եւ արտահանման շուկաների ընդլայնմանն առնչվող հարցեր:

 

Արտակ Շաբոյանը ԼՂՀ նախագահին տեղեկացրել է, որ ՀՀ ՏՄՊՊՀ-ը բավականին լուրջ աշխատանքի արդյունքում վեր է հանել արտահանման ծավալների աճին խոչընդոտող հիմնական խնդիրները եւ կոնկրետ քայլեր է իրականացնում դրանց լուծման ուղղությամբ: ՏՄՊՊՀ նախագահը Բակո Սահակյանին ներկայացրել է ԼՂՀ խոշոր արտադրողների հետ տեղի ունեցած հանդիպման արդյունքները եւ պատրաստակամություն է հայտնել աջակցել, որպեսզի Արցախի տնտեսվարողները հայ գործարարների հետ համագործակցության արդյունքում կարողանան ավելացնել արտահանման ծավալներն ու նաեւ մուտք գործեն նոր շուկաներ:

 

Բ. Սահակյանը կարեւորել է ՏՄՊՊՀ դերն ու նախաձեռնությունը եւ ընդգծել համագործակցության կարեւորությունն ու անհրաժեշտությունը հայկական երկու պետությունների տնտեսության զարգացման գործում:

1