Կաննի «Ոսկե արմավենին»՝ Ռուբեն Էստլունդի «Քառակուսի» ֆիլմին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Միջազգային » Կաննի «Ոսկե արմավենին»՝ Ռուբեն Էստլունդի «Քառակուսի» ֆիլմին

Կաննի «Ոսկե արմավենին»՝ Ռուբեն Էստլունդի «Քառակուսի» ֆիլմին

Շվեդ ռեժիսոր Ռուբեն Էստլունդի «Քառակուսի» ֆիլմն արժանացել է Կաննի 70-րդ կինոփառատոնի գլխավոր մրցանակին՝ «Ոսկե արմավենուն»: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:

Ֆիլմում գլխավոր դերակատարմամբ հանդես են եկել Քլաս Բանգը, Էլիզաբեթ Մոսը, Դոմինիկ Ուեսթը և Թերի Նոտարին:

Տղամարդու լավագույն դերի համար մրցանակի է արժանացել ամերիկացի Խոակին Ֆենիքսը: Լավագույն դերասանուհի կոչմանն է արժանացել Դայանա Կրյուգերը:

Կինոփառատոնի նշանակությամբ երկրորդ մրցանակին՝ «Հատուկ հայացք», արժանացել է իրանցի ռեժիսոր Մուհամեդ Ռասուլոֆի «Պատվի մարդը» ֆիլմը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Այս մրցույթին մասնակցել է 18 ֆիլմ: Հատուկ մրցանակի է արժանացել ֆրանսիացի դերասան և ռեժիսոր Մատյե Ամալրիկը «Բարբարա» ֆիլմի համար: Լավագույն դերասանուհի է ճանաչվել Ժասմին Տրինկան «Ֆորտունատա» ֆիլմի համար:Լավագույն ռեժիսորի մրցանակը վերցրել է ամերիկացի Թեյլոր Շերիդանը «Քամոտ գետը» ֆիլմի համար: Ժյուրիի մրցանակը շնորհվել է մեքսիկացի ռեժիսոր Միշել Ֆրանկոյին «Ապրիլի դուստրերը» ֆիլմի համար:

1