Կանադայի վարչապետ. Հարգում ենք Ցեղասպանության արդյունքում կյանքներ կորցրած մարդկանց հիշատակը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Կանադայի վարչապետ. Հարգում ենք Ցեղասպանության արդյունքում կյանքներ կորցրած մարդկանց հիշատակը

Կանադայի վարչապետ. Հարգում ենք Ցեղասպանության արդյունքում կյանքներ կորցրած մարդկանց հիշատակը

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ:

Նա մասնավորապես ասել է. «Մենք հավաքվում ենք հիշատակելու հայ բնակչության կյանքերի ողբերգական կորուստը մեկ դար առաջ: 2015-ին Կանադայի համայնքների պալատը միաձայն հայտարարություն է ընդունել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու մասին:

Այս օրը հիծում ենք այն մարդկանց, որոնք անարդար կերպով կորցրեցին իրենց կյանքերն ու տառապեցին Ցեղասպանության արդյունքում: Հարգանքի տուրք ենք մատուցում զոհերին ու նրանց ժառանգներին, որոնցից շատերը բնակվում են Կանադայում», մեջբերում է Horizonweekly-ն:

Նա նշել, որ կանադացիները, անկախ իրենց հավատքից ու էթնիկ պատկանելիությունից, միասնական են հիշատակման մեջ և վերահաստատում են իրենց նվիրվածությունը՝ երբեք անտարբեր չլինել ատելության կամ բռնության դրսևորումների հանդեպ:

1