Կանադայի պատանիները հանդիպեցին նահատակված հերոսների ծնողների հետ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Գաղափարական » Կանադայի պատանիները հանդիպեցին նահատակված հերոսների ծնողների հետ

Կանադայի պատանիները հանդիպեցին նահատակված հերոսների ծնողների հետ

 

ՀՅԴ Կանադայի պատանեկան միության ընդհանուր վարիչ մարմնի կազմակերպած <<Հայաստանագնացություն 2016>> ծրագրի շրջանակներում կանադահայ  46 պատանիներ եռօրյա ճանաչողական այցով Արցախում էին:

 

Ծրագրի շրջանակներում պատանիները այցելել են Արցախի մի շարք պատմամշակույթային հուշարձաններ, ինչպես նաեւ ներկա գտնվել Արցախի զորամասերից մեկում, ուր հնարավորթյուն ունեցան ավելի մտերմիկ մթնոլորտում շփվել հայ զինվորների հետ,ծանոթանալ նրանց առօրյաին:

 

ՀՅԴ Կանադայի պատանեկան միության նախաձեռնությամբ կազմակերպել է նաեւ հանդիպում Արցախյան քառօրյա պատերազմում նահատակված  հերոսների ծնողների եւ հարազատների հետ:

 

Պատանիները իրենց շնորհակալությունն են հայտնել հերոս նահատակների ծնողներին եւ հարազատներին իրենց կազմակերպած ձեռնարկին ներկա գտնվելու համար, ապա նշել, որ նրանց զավակները մերօրյա հերոսներն են, որոնց պատմությունների վրա են իրենք դաստիարակվում եւ որոնց գործի շարունակողները պիտի հանդիսանան ապագայում:

 

Պատանիները այնուհետեւ հանդես են եկել ասմունքով եւ կատարել մի շարք ազգային հեղափոխական երգեր:

 

Հանդիպման վերջում ՀՅԴ Կանադայի պատանեկան միությունը  ապրիլյան քառօրյա պատերազմի  10 նահատակների ծնողներին դրամական  աջակցություն է տրամադրել:

 

 

 

1