Կայացել է ՀՅ Դաշնակցության տարածաշրջանային հերթական համաժողովը. Աղվան Վարդանյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Կայացել է ՀՅ Դաշնակցության տարածաշրջանային հերթական համաժողովը. Աղվան Վարդանյան

Կայացել է ՀՅ Դաշնակցության տարածաշրջանային հերթական համաժողովը. Աղվան Վարդանյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվանն Վարդանյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին տեղեկացրեց, որ անցած շաբաթ և կիրակի Դաշնակցության տարածաշրջանային հերթական համաժողովն է անցկացվել: Նրա խոսքով՝ այսպիսի համաժողովներ պարբերաբար լինում են, որին մասնակցում են ՀՅԴ տարածաշրջանային տարբեր կառույցների ղեկավարներ:

«Այս տարվա ընթացքում արդեն թվով երրորդ համաժողովն էր: Առաջինն անցկացրել էինք Արգենտինայում` ամերիկյան մայրացամաքի և Ավստրալիայի կառույցների համար, երկրորդն Աթենքում էր` Եվրոպայի, Մերձավոր Արևելքի կառույցների հետ, և երրորդը` այս իմ նշածը: Ներկայացվեց և քննարկվեց կուսակցության վերջին շրջանի գործունեությունը»,- հայտնեց Վարդանյանը:

Այնուհետև պատգամավորը նշեց մի փաստ, որը, նրա խոսքով, դուրս էր մնացել մամուլի ուշադրությունից: «ԱԺ վերջին նիստից կուզեի ձեր ուշադրությունը մեկ հատկանշական երևույթի վրա բևեռել, որը չէր նկատվել, և մամուլն էլ չէր անդրադարձել: Մենք այդ նիստի ընթացքում ևս ունեինք սահմանադրական օրենքի` երկրորդ ընթերցմամբ քվեարկություն` «Սահմանադրական դատարանի մասին» օրենքն էր, և ի տարբերություն նախորդ նիստերի, երբ սահմանադրական օրենքներն ընդունվում էին ճիշտ անհրաժեշտ 63 ձայնով, այս անգամ այդ օրենքի երկրորդ ընթերցումը հավաքեց 84 ձայն: Սա դրական երևույթ է և անհրաժեշտ էր ֆիքսել»,- նշեց Վարդանյանը:

1