ԸՆՏՐՎԵԼ Է ՀՅԴ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԿՈՄԻՏԵԻ ՆՈՐ ԿԱԶՄ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » ԸՆՏՐՎԵԼ Է ՀՅԴ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԿՈՄԻՏԵԻ ՆՈՐ ԿԱԶՄ

ԸՆՏՐՎԵԼ Է ՀՅԴ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԿՈՄԻՏԵԻ ՆՈՐ ԿԱԶՄ

Հոկտեմբերի 21-ին Ստեփանակերտի  ՀՅԴ «Նիկոլ Դուման»  կենտրոնում տեղի է ունեցել ՀՅԴ Ստեփանակերտի «Ա. Մկրտչյան» կոմիտեության  հերթական 40-րդ Ներկայացուցչական ժողովը:
Ժողովն ամփոփել է շրջանավարտ կոմիտեի մեկամյա գործունեությունը, ուղենշել առաջիկա մեկամյա տարեկան գործունեության առանցքը, տարվող քաղաքական կուրսը:
 
Ներկայացուցչական Ժողովը քննարկել է շրջանի  ներկազմակերպական, քաղաքական տարաբնույթ հարցեր:
 
Ժողովն ընտրել է  նոր կոմիտե հետևյալ կազմով՝ Սևակ Խաչատրյան, Համեստ Սուլեյմանյան, Արմոնդ Թահմազյան, Սարգիս Ասատրյան և Արա Պուլուզյան:
 
ՀՅԴ Ստեփանակերտի «Ա. Մկրտչյան» կոմիտեի նոր ներկայացուցիչ է ընտրվել  Սևակ Խաչատրյանը:
1