Կայացել է ԼՂՀ ԱԺ Երիտասարդական խորհրդարանի անդրանիկ նիստը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » Կայացել է ԼՂՀ ԱԺ Երիտասարդական խորհրդարանի անդրանիկ նիստը

Կայացել է ԼՂՀ ԱԺ Երիտասարդական խորհրդարանի անդրանիկ նիստը

Հունիսի 24-ին ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում կայացել է ԼՂՀ Ազգային ժողովին կից երկրորդ գումարման Երիտասարդական խորհրդարանի անդրանիկ նիստը:

 

Նիստի բացման խոսքով հանդես է եկել ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ով իր ելույթում կարևորել է  նման կառույց ձեւավորելու մտահաղացումը եւ նշել, որ այն, նախ եւ առաջ,   յուրօրինակ դերակատարում պետք է ունենա Արցախի երիտասադրության քաղաքական պատասխանատվության եւ իրավական գիտակցության բարձրացման առումով:

 

Ըստ օրենսդիր մարմնի ղեկավարի՝ Երիտխորհրդարանի դերը ԼՂՀ-ում օրենսդիր իշխանության իրականացման գործում երիտասարդության խորհրդարանական մասնակցություն ունենալն է, քաղաքական համերաշխության եւ երկխոսության պայմաններում օրենսդրական գործունեություն ծավալելու մշակույթն ամրապնդելը եւ երիտասարդության իրական ներուժի, ստեղծագործական ու նախաձեռնող հետեւողական հնարավորությունների իրականացման համար արդյունավետ երկխոսություն ապահովելը, ինչպես նաեւ քաղաքական ու քաղաքացիական գործունեության դպրոց զարգացնելը:

 

Երիտասարդական խորհրդարան ստեղծվել էր նաեւ նախորդ գումարման ԱԺ-ին կից: Այն գործեց մի քանի ամիս եւ իր լիազորություններն ավարտեց 5-րդ գումարման ԱԺ-ի հետ միասին:

 

<< Ճիշտ է՝ ժամանակային առումով նախորդ ԵԽ-ը չհասցրեց ինքնադրսեւորվել, սակայն վստահ եմ, որ այս երիտխորհրդարանին կհաջողվի կյանքի կոչել այն հիմնական գաղափարները, որոնք ընկած են երիտասարդական նոր կառույցի ստեղծման հիմքում>>,- կարևորել է Ա.Ղուլյանը:

 

Համաձայն ԵԽ կառավարման եւ գործունեության կարգի՝ նիստը վարումը փոխանցվել է ԵԽ նախագահ Մուշեղ Ալավերդյանը:

 

Անդրանիկ նիստին կայացել է նաեւ երդման արարողություն, որից հետո ելույթներով հանդես են եկել ԵԽ-ի  մի շարք պատգամավորներ:

 

13524454_645657742266767_3069555644259852459_n

13508842_645657442266797_94204546259560581_n

13502024_645657592266782_4825512654830498611_n

1