Կայացել է Արցախի Ազգային Ժողովի 6-րդ նստաշրջանի առաջին նիստը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Կայացել է Արցախի Ազգային Ժողովի 6-րդ նստաշրջանի առաջին նիստը

Կայացել է Արցախի Ազգային Ժողովի 6-րդ նստաշրջանի առաջին նիստը

Սեպտեմբերի 28-ին կայացել է Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի 6-րդ նստաշրջանի անդրանիկ նիստը: Նախքան օրակարգային հարցերին անցնելը, ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ամփոփ ներկայացրել է անցած ամիսներին ԱԺ-ի ծավալած գործունեությունը. անցած ամիսներին խորհրդարանը շարունակել է իր գործունեությունը՝ իրականացնելով իրեն վերապահված գործառույթները և ըստ անհրաժեշտության մասնակցելով երկրի ներքին ու արտաքին քաղաքական զարգացումներին:

Այնուհետև ԱՀ պետական հիմնով ազդարարվեց նոր նստաշրջանի սկիզբը: Քվեարկությամբ կյանքի կոչվեց Ազգային Ժողովի հաշվիչ հանձնախումբ, որը բաղկացած կլինի 3 պատգամավորից:

ԱՀ Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Լևոն Գրիգորյանը ներկայացրել է «Էներգետիկայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը: ԱՀ ԱԺ Արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանի կողմից հանձնաժողովի դրական եզրակացության բարձրաձայնումից հետո Ազգային Ժողովի նիստին ներկա 26 պատգամավորները կողմ են քվեարկել օրենքների նախագծերին:

ԱՀ Ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է 2017թ. առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվություն: Ընթացիկ տարվա հունվար-հունիսին գրանցվել է 14,9% տնտեսական աճ: Համախառն ներքին արդյունքը կազմել է 102,2 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամակամիջոցի համեմատ աճ է գրանցվել արդյունաբերության արտադրանքի (50,1%-ով), շինարարության ծավալների (38,3%-ով), արտաքին ապրանքաշրջանառության (46,6%-ով) ոլորտներում, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 29,3 մլրդ դրամ՝ 2016թ. հունվար-հունիսի նկատմամբ նվազելով 0,5%-ով:

Պատգամավորական հայտարարությամբ հանդես է եկել պատգամավոր Գագիկ Բաղունցը՝ Արցախի կրթական համակարգի բարելավման վերաբերյալ:

1