Կայացել է Արցախի Ազգային Ժողովի հերթական լիագումար նիստը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Կայացել է Արցախի Ազգային Ժողովի հերթական լիագումար նիստը

Կայացել է Արցախի Ազգային Ժողովի հերթական լիագումար նիստը

Մարտի 30-ին կայացած Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի լիագումար նիստում ընդունվել են մի շարք օրենքների նախագծեր, որոնք վերաբերում են «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Զենքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերին:

Պատգամավորներ Արամ Գրիգորյանի և Արարատ Օհանջանյանի նախաձեռնությամբ քննարկվել է «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը: Նախագծի մշակումը նախաձեռնության համահեղինակ Արամ Գրիգորյանը պայմանավորվում է գործող օրենքում օգտագործվող մի շարք հասկացությունների սահմանման և Արցախի Հանրապետությունում փոխնակ մայր հանդիսանալու ցուցումների վերանայման և դրանք միջազգային չափանիշներին համապատասխանեցման անհրաժեշտությամբ: Նախագիծը հավանության է արժանացել Սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի կողմից, որից հետո ընդունվել ԱԺ-ի կողմից:

Առաջին ընթերցմամբ ընդունվել է նաև 6 ամսից ավելի շրջանառության մեջ գտնվող  «Զինապարտության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի նախագիծը:

ԼՂՀ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Նորեկ Գասպարյանը հաղորդել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի 2016թ. գործունեության մասին:

Պատգամավորական հայտարարությամբ հանդես են եկել Արմեն Սարգսյանը, Հայկ Խանումյանը:

1