Կայացել է Արցախի ազատամարտիկների միության 7-րդ համաժողովը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Կայացել է Արցախի ազատամարտիկների միության 7-րդ համաժողովը

Կայացել է Արցախի ազատամարտիկների միության 7-րդ համաժողովը

Փետրվարի 14-ին Ստեփանակերտում կայացել է Արցախի ազատամարտիկների միության 7-րդ համաժողովը:

Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ պաշտոնատար այլ անձինք:

Համաժողովի մասնակիցներին ողջունեց ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը: Նա բարձր է գնահատել արցախյան ազատամարտի վետերանների ավանդը՝ թե Արցախին պարտադրված պատերազմում հաղթանակի, և թե պետականաշինության գործընթացում:

ԱԱՄ 6-րդ համաժողովի պատվիրակներին ուղղված օրհնանքի ու բարեմաղթանքի խոսքով հանդես է եկել Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը՝ նշելով, որ Արցախի ազատամարտիկների միությունը մի բանակ է, որը կիսում եւ իրականություն է դարձնում ողջ հայության գաղափարներն ու նպատակները:

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը եւս ուղերձ է հղել Արցախի ազատամարտիկների միության 7–րդ համաժողովի մասնակիցներին՝ միությանը մաղթելով արդյունավետ գործունեություն՝ ի շահ Արցախի եւ համայն հայության:

«Արցախն իրեն պարտադրված պատերազմ մտավ՝ դառնալով ընդարձակ ռազմաբեմ, և դուրս եկավ՝ որպես իր օջախ ներխուժած ոսոխին դուրս շպրտած ինքնուրույն ու կայացած հանրապետություն: Ուրախ եմ, որ
դուք շարունակում եք աչքի լույսի պես պահպանել մարտի դաշտում կոփված եղբայրությունը՝ ինքնակազմակերպվելով և իրար նեցուկ կանգնելով»,- նշվել էր ուղերձում:

Ելույթի իր խոսքում կառույցի նախագահ Սամվել Կարապետյանը նշեց, որ ԱԱՄ անցած երեք տարիների գործունեությունն արդյունավետ է եղել: Կազմակերպության ղեկավարը համառոտ անդրադարձել է այն ձեռքբերումներին, որոնք արձանագրվել են հաշվետու ժամանակահատվածում: Մասնավորապես, Միության շարքերը համալրվել են 2931 նոր անդամներով, որի արդյունքում ԱԱՄ-ն ներկայումս ունի 12770 անդամ:

«Արցախի ազատամարտիկների միության գլխավոր նպատակը եղել և մնում է երկրի հետագա հզորացմանն ու անվտանգության ապահովմանը նպաստելը»,- իր ելույթում ընդգծել է Ս. Կարապետյանը:

Համաժողովի ավարտին տեղի է ունեցել նաև ԱԱՄ վարչության եւ վերահսկիչ հանձնաժողովի ընտրություն:

1