Կայացավ ինտելեկտուալ հերթական խաղը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » Կայացավ <<Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ>> ինտելեկտուալ հերթական խաղը

Կայացավ <<Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ>> ինտելեկտուալ հերթական խաղը

քԴեկտեմբերի  15-ին Ստեփանակերտ քաղաքի <<Եվրոպա >> հյուրանոցային համալիրում տեղի ունեցավ <<Ի՞նչ,որտե՞ղ,ե՞րբ>>ակումբի կազմակերպած հերթական  ինտելեկտուալ խաղը: Միջոցառմանը մասնակցում էր 16 թիմ:

Հարցաշարը կազմել էր  Հայաստանի գիտակների ասոցիացիայի նախագահ Տիգրան Քոչարյանը :Հարցերը հիմնականում  վերաբերում էին  հումանիտար և բնագիտական  ոլորտներին :Խաղը բաժանված էր 2 հիմնական փուլերի,առաջին  փուլում հնչած հարցերը հայերեն էին ,իսկ երկրորդ փուլում հարցերը հնչեցին ռուսերեն:Խաղին մասնակցու  էր  նաև ՀՅԴ  ԱԵՄ-ի <<Կամք>> թիմը:Նոր համալրված թիմը կարողացավ հասնել եզրափակիչ փուլ և  զբաղեցնել հինգերորդ հորիզոնականը:

Նվերներ և պատվոգրեր ստացան ոչ միայն հաղթող <<Վարանդա>> և <<Օստորոժնո մոդերն>>,այլև մասնակից բոլոր թիմերը : Խաղին աջակցել են  <<Եվրոպա>>հյուրանոցը  և ԼՂՀ Կրթության և գիտության  նախարարությունը:

Նունե ՍՈՒԼԵՅՄԱՆՅԱՆ

1