Կամո Մարտիրոսյանն այսօր կդառնար 54 տարեկան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Կամո Մարտիրոսյանն այսօր կդառնար 54 տարեկան

Կամո Մարտիրոսյանն այսօր կդառնար 54 տարեկան

 

ԼՂՀ ԱԺ <<Դաշնակցություն>> խմբակցության պատգամավոր, Արցախյան շարժման ակտիվ մասնակից Կամո Մարտիրոսյանն այսօր՝  նոյեմբերի 6-ին,  կդառնար 54 տարեկան:

 

Կամո Մարտիրոսյանը  ծնվել է 1960թ. նոյեմբերի 6-ին, Ասկերանի շրջանի Նորագյուղ գյուղում։  

 

 

1978թ. ավարտել է Ստեփանակերտի թիվ 2 միջնակարգ դպրոցը: 1983թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի լեռնամետալուրգիական ֆակուլտետը՝ ստանալով լեռնային ինժեների որակավորում։  

 

 

1984-1985թթ. աշխատել է շինարարությունների տնօրինման ձեռնարկությունում՝ որպես ինժեներ-տեխվերահսկիչ, 1985-1992թթ.՝ ագրոարդի միջտնտեսային վերահսկողության բաժնում՝ շինարարության գծով ինժեներ-վերահսկիչ։   1992-1993թթ. ծառայել է ԼՂՀ Ինքնապաշտպանության ուժերի հետախուզության բաժնում` որպես առաջին բաժանմունքի պետ։ 1993-1996թթ. ծառայել է N պաշտպանական շրջանում` որպես ինժեներական ծառայության սպա։   1996-1998թթ. ծառայել է N դիվիզիայում` որպես ինժեներական ծառայության պետ։

 

 

1998թ. մայիսից մինչև սեպտեմբեր աշխատել է ԼՂՀ Շահումյանի շրջանի ճարտարագետ, 1998-2003թթ.՝ Կաթոլիկ օգնության ծառայության ծրագրերի ղեկավար։   2003-2007թթ. աշխատել է Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի ծրագրերի շինարարության գծով պատասխանատու։

 

 

2007- 2008թթ. աշխատել է ԼՂՀ կառավարությանն առընթեր միգրացիայի, փախստականների և վերաբնակեցման վարչության պետ։ 2008-2010թթ. աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար։ 2010թ. մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝ մեծամասնական ընտրակարգով, թիվ 16 ընտրատարածքից:   2010թ. հունիսի 10-ին ընտրվել էր ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:

 

 

Ազգային ժողովի  «Դաշնակցություն» խմբակցության անդամ էր, Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ:   Ամուսնացած էր, ուներ երեք զավակ: 

 

 

 Շնորհավոր ծնունդդ, ընկեր, քո գործն ու ավանդը կմնան որպես հայրենիքի ու գաղափարի նվիրման վառ օրինակ:

 

 

1