«Կահիրեի միջազգային կինոփառատոնի» մեկնարկը տրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ֆիլմով
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » «Կահիրեի միջազգային կինոփառատոնի» մեկնարկը տրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ֆիլմով

«Կահիրեի միջազգային կինոփառատոնի» մեկնարկը տրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ֆիլմով

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված “The cut” ֆիլմով՝  նախօրեին  Կահիրեում մեկնարկել է  «Կահիրեի միջազգային կինոփառատոնը»: ֆիլմի ռեժիսորն է Ֆեյվ Աքինը:

 

Կինոփառատոնը հայտնի է ամբողջ աշխարհում, այն  տեղի է ունենում ամեն տարի: Առաջին անգամ անցկացվել է 1976 թվականին եւ առաջինն է եղել, որը նշվել է արաբական աշխարհում:  Այս փառատոնը չի անցկացվել միայն 2011 եւ 2012 թվականներին՝  երկրում քաղաքական անկայունության պատճառով:

 

Ֆիլմը նկարահանված է Հայոց ցեղասպանության փաստերի հիման  վրա: Ֆիլմի հերոսը Նազարեթ Մանուկյանն է, ով, Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայերի կոտորածի պատճառով, ենթարկվում է բազմաթիվ չարչարանքների եւ հեռացվում իր հարազատ գյուղից: Նա կորցնում է իր ընտանիքը, սակայն իմանում է, որ իր աղջիկները ողջ են եւ սկսում է աշխարհով մեկ փնտրել նրանց:

1