Կալիֆորնիայի նահանգապետը խոչընդոտել է Համբիկ Սասունյանին պայմանական ազատ արձակմանը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Կալիֆորնիայի նահանգապետը խոչընդոտել է Համբիկ Սասունյանին պայմանական ազատ արձակմանը

Կալիֆորնիայի նահանգապետը խոչընդոտել է Համբիկ Սասունյանին պայմանական ազատ արձակմանը

ՄՆ-ի Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը խոչընդոտել է 1982-ին Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսին գնդակահարած ու ցմահ ազատազրկման դատապարտված Համբիկ Սասունյանին պայմանական ազատ արձակմանը:

Թուրքական Habersitesi կայքին հղումով Ermenihaber.am-ը գրում է, որ հղում անելով ամերիկյան SFGate sitesince լրատվակայքին, նշում է, որ Կալիֆորնիայի նահանգապետը խոչընդոտել է Համբիկ Սասունյանին պայմանական ազատ արձակմանը:

Նահանգապետի կողմից գործընթացը կանխելուն նպաստել են թուրք-ամերիկյան միությունների բազմաթիվ կոչերը, ինչպես նաև անձամբ ԱՄՆ-ի նոր պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնին և ԱՄՆ-ի արդարադատության նախարարի մարտի 28-ին Կալիֆորնիայի նահանգապետարանին հղված նամակները:

Սասունյանին ներում շնորհելու հարցին ավելի վաղ արձագանքել էր նաև Թուրքիայի արտգործնախարարությունը: Վերջինիս հայտարարությունում մասնավորապես ասված է եղել. «Մենք արդարացիորեն սպասում ունենք, որ ԱՄՆ-ի իշխանությունները դեմ դուրս կգան այդ որոշմանն ու կխոչընդոտեն Սասունյանի ազատ արձակմանը»:

1