«Խստորեն դատապարտում ենք Երևանում Թուրքիայի դրոշն այրողներին». Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » «Խստորեն դատապարտում ենք Երևանում Թուրքիայի դրոշն այրողներին». Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել

«Խստորեն դատապարտում ենք Երևանում Թուրքիայի դրոշն այրողներին». Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել

Թուրքիայի ԱԳ նախարարությունը պաշտոնական հայտարարություն է տարածել ապրիլի 23-ին Երևանի Ազատության հրապարակում Ջահերով երթի մեկնարկից առաջ հերթական անգամ Թուրքիայի դրոշն այրելու մասին:

Բացատրելով, թե դրոշն ինչ խորհուրդ ունի՝ ԱԳ նախարարությունը նշել է, որ դրոշն այրելու երևույթը «մեծ վրդովմունքի և արձագանքի է արժանացել թուրք հասարակության կողմից»:

«Թուրք ժողովրդի անկախությունն ու ազատությունը ներկայացնող դրոշի նկատմամբ մեր ցուցաբերած կարևորության շրջանակներում խստորեն դատապարտում ենք այս նենգ արարքն ու այն իրականացնողներին»,- նշվել է հայտարարության մեջ:

Նշենք նաև, որ երեկ թուրքական մի շարք կայքեր ևս արձագանքել էին դրոշն այրելուն: Թուրքական Hurriyet-ը «Շոկային տեսարան» վերնագրված հրապարակման մեջ պնդել էր, որ Ջահերով երթի մեկնարկից առաջ, բացի Թուրքիայի դրոշից, երիտասարդները այրել են նաև Ադրբեջանի դրոշը:

Միջանկյալ նշենք, որ 17 տարիների ընթացքում առաջին անգամ՝ նախորդ տարի, ապրիլյան դեպքերից հետո միայն Ազատության հրապարակում, բացի Թուրքիայի դրոշից, այրվել էր նաև Ադրբեջանի դրոշը:

1