Խորհրդարանում քննարկել են տեղական ինքնակառավարման արդյունավետության բարձրացման խնդիրները
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Խորհրդարանում քննարկել են տեղական ինքնակառավարման արդյունավետության բարձրացման խնդիրները

Խորհրդարանում քննարկել են տեղական ինքնակառավարման արդյունավետության բարձրացման խնդիրները

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ մարտի 7-ին հրավիրվել է խորհրդակցություն, որին մասնակցել են խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ, կառավարության անդամներ:

Քննարկումների թեման տեղական ինքնակառավարման ու տարածքային կառավարման խնդիրներն էին, ինչով պայմանավորված խորհրդատվություններին հրավիրված էր նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ու նախարարության մի խումբ պատասխանատուներ:

Դավիթ Լոքյանը ներկայացրել է տեղական ինքնակառավարման ոլորտում համաշխարհային արդյունավետ փորձը, անդրադարձել ՀՀ-ում տեղական ինքնակառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ ձեռնարկված քայլերին ու ակնկալիքներին:

Այնուհետև կայացել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում պատգամավորները և գործադիր իշխանության ներկայացուցիչները առաջադրել են հարցեր և ներկայացրել իրենց տեսակետներն ու դիրքորոշումները:

Հիմք ընդունելով այդ բնագավառում Արցախի Հանրապետության նոր Սահմանադրության դրույթների պահանջները՝ ԱԺ նախագահն ու Կառավարության ղեկավարը կարևորել են սկսված խորհրդատվությունների շարունակման անհրաժեշտությունը:

IMG_2413

1