Խորհրդարանում շարունակվում են 2018թ.-ի պետական բյուջեի քննարկումները
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Խորհրդարանում շարունակվում են 2018թ.-ի պետական բյուջեի քննարկումները

Խորհրդարանում շարունակվում են 2018թ.-ի պետական բյուջեի քննարկումները

Նոյեմբերի 21-ին ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, Արամ Գրիգորյանի և Ռուսլան Իսրայելյանի նախագահությամբ, քննարկվել է «ԱՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագիծը:

Քննարկմանը մասնակցել են ԱՀ ԱԺ պատգամավորներ, նախարարներ, ոլորտների պատասխանատուներ:

Ներկայացնելով աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման ոլորտին 2018թ.-ին հատկացվելիք գումարը՝ նախարար Սամվել Ավանեսյանը տեղեկացրել է, որ այն կկազմի 22 մլդ 826մլն 600 հազ դրամ, ինչը 2017թ.ի հաստատված պետական բյուջեի ծախսերի նկատմամբ ավել է 1 մլդ 32մլն դրամով:

Պատգամավորները նախարարին են առաջադրել սոցիալապես անապահով ընտանիքներին տրվող օժանդակությանը, հաշմանդամություն ունեցողների աշխատանքի ապահովմանը, երիտասարդ ընտանիքներին բնակարանաշինության համար տրվող ֆինանսական աջակցությանը և այլ խնդիրների վերաբերյալ հացեր և առաջարկություններ:

Առողջապահության ոլորտին, համաձայն նախարար Կարինե Աթայաի ներկայացման,  գալիք տարի  պետական բյուջեից կտրամադրվի 6 մլրդ 151,8 մլն դրամ: Ավելացումը 2017թ.-ի նկատմամբ կկազմի 155,3 մլն դրամ:

Նախարարի խոսքով՝ ավելացումը պայմանավորված է Հանրապետական ԲԿ-ում մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի սարքի, «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատոր գործիքային սարքի շահագործմամբ և  առողջական որոշակի խնդիրներ ունեցող երեխաների խնամքի  ծառայության նոր ծրագրի ներդրմամբ:

Պատգամավորները հնչեցրել են հանրապետությունում դեղորայքի գներին, ապահովագրական համակարգի ներդրմանը, քաղաքացու կողմից՝ տեղամասային բժշկի ընտրությանը, պետական պատվերի շրջանակում իրականացվելիք ծրագրերին, մասնագետների պատրաստվածությանը վերաբերող հարցեր: Ներկայացված նախագծի վերաբերյալ պարզաբանումներ է տվել նաև ԱՀ ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

ԱԺ հանձնաժողովային քննարկումները վաղը՝ նոյեմբերի 22-ին, կշարունակվեն  ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովներում՝ դռնփակ ռեժիմով:

1