Խորհրդակցություն Արցախի Պաշտպանության բանակում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Խորհրդակցություն Արցախի Պաշտպանության բանակում

Խորհրդակցություն Արցախի Պաշտպանության բանակում

Մայիսի 2-ին Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հրավիրել է ծառայողական խորհրդակցություն, որին բացի բանակի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչներից, մասնակցում էին նաև հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում ՊԲ-ում գտնվող ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսչության անդամները՝ գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանի գլխավորությամբ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են երկու երկրների ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև հանձնաժողովների կողմից բանակի զորամասերում նախատեսվող տեսչական գործընթացներին վերաբերող թեմաներ:

1