Խաղաղության հիմնական գրավականը հզոր պետությունն է
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » հարցազրույց » Խաղաղության հիմնական գրավականը հզոր պետությունն է

Խաղաղության հիմնական գրավականը հզոր պետությունն է

Արցախյան  ազգահին – ազատագրական շարժման 25 ամյակի առթիվ Արցախյան շարժման, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության եւ արտաքին ու ներքաղաքական հարցերի շուրջ զրուցել ենք քաղաքագետ, ԼՂՀ նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությաn պետ Դավիթ Բաբայանի հետ:

 

 

— Պարոն Բաբայան, Ադրբեջանը ներքին և արտաքին ինչպիսի՞ քաղաքականություն է վարում խոչընդոտելու  ղարաբաղյան  հիմնախնդրի  խաղաղ  կարգավորման համար:

 

 

   Կարծում եմ, որ նրա ամբողջ քաղաքականությունը հենց ուղղված է Արցախի դեմ: Արցախի, ընդհանրապես գոյությունը, սոցիալ տնտեսական զարգացումը խոչընդոտելուն: Սա նրանց պետական հայեցակարգն է և ինչ-որ ձևով նաև փորձ է արվում այս ամենը դարձնելու ազգային գաղափարախոսություն:

 

 

 

-Արցախի խնդրի կարգավորումը ավելի շատ ու՞մ հետ եք կապում`արտաքի՞ն, թե՞ ներքին ուժերի:

 

   Խնդիրը ինքնին կարգավորված պետք է համարել: Մեզ համար մենք հարցը լուծել ենք: Այլ խնդիր է, որ հարևան պետությունը փորձում է վերանայել պատմությունը, թելադրելով իր ցանկությունը, որին պետք է ցանկացած գնով դիմակայել: Լինի դա արտաքին, թե ներքին, բնական է, որ նույն Ադրբեջանն է հիմնական գործոնը, որը բացասական ձևով է ազդում և նրա վարած և’ ներքին և’ արտաքին քաղաքականության  առանցքային բաղադրամասը Արցախն է: Այս ամենը հաշվի առնելով` լավագույն պատասխանը Արցախի հզորացումն է, ներհայկական կապերի խորացումը: Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնության ամրապնդումը, որը բանալին է մեր բոլոր հաջողությունների:

 

 

-Որպես քաղաքագետ՝  խնդրի լուծման ինչպիսի՞ տարբերակներ եք առաջադրում: Ձեր դիտակետը:

 

 

   Կա խնդրի լուծման երեք տարբերակ,առաջինը`պահպանվում է այն ինչ կա և որի կողմնակիցն է մեծամասնությունը, երկրորդը խաղաղ կարգավորումն է, երբ առանց ռազմական գործողությունների իրավիճակը հանգուցալուծվում է, երրորդը` պատերազմական գործողությունները: Առաջինի դեպքում պահպանվում է ստատուս քվոն, որը գործում է: Երկրորդը այն է, որ Ղարաբաղը և միջազգային հանրությունը կողմնակից են խաղաղ կարգավորմանը: Իսկ երրորդ տարբերակի հայտարարողը Ադրբեջանն է`իր ռազմաշունչ հայտարարություններով: Իսկ թե որ տարբերակը կլինի, դա արդեն ժամանակը ցույց կտա, բայց ինչքան մենք լինենք հզոր, այնքան իրավիճակը խաղաղ կկարգավորվի: Այսինքն` խաղաղության հիմնական գրավականը հզոր պետությունն է:

 

 

Արցախի ապագայի ձեր իրատեսական տեսլականը ևս 25 տարի անց:

 

 

   Ամեն ինչ կախված է Արցախի ժողովրդից, թե ինքը իրեն ինչպես է դրսևորելու: Ապագան մերը կլինի մեր քրտնաջան աշխատանքի շնորհիվ, մեր երիտասարդության ակտիվ ներգրավվածությամբ, քանի որ 25 տարի հետո նոր սերունդ է լինելու: Ինչպիսի՞ն է լինելու այդ սերունդը, ինչպիսի՞ մոտեցում է ունենալու իր սեփական ժողովրդի, պետության հանդեպխգիտարկելու է այն որպես բարձրագույն արժե՞ք, թե՞ ուղղակի ինչ-որ մի միջոց` սեփական հարցերը լուծելու: Ահա այն բոլոր երաշխիքները, որոնցից էլ կախված է մեր ճակատագիրը:

 

                                                                                   Նուշիկ Սողոմոնյան

 

1