Լևոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրելու իր թեկնածությունը առաջիկա նախագահական ընտրություններում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » Լևոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրելու իր թեկնածությունը առաջիկա նախագահական ընտրություններում

Լևոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրելու իր թեկնածությունը առաջիկա նախագահական ընտրություններում

Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրելու իր թեկնածությունը փետրվարի18-ին կայանալիք նախագահական ընտրություններում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է «Չորրորդ իշխանության» հետ հարցազրույցում: «Ինչ կուզեք ասեք, 68 տարեկան մարդը նույն եռանդն ու աշխատունակությունը չի կարող ունենալ, ինչ 40-60 տարեկանը, որը, թերևս, նախագահի պաշտոնին հավակնող քաղաքական գործիչների օպտիմալ տարիքն է: Հետևաբար, ասպարեզ պետք է իջնեն ինձնից ավելի երիտասարդները»,-ասել է Տեր-Պետրոսյանը՝ շեշտելով, որ «տարիքը պատրվակ չի կարող լինել, որովհետև այն, ինչպես ասում են, օբյեկտիվ իրականություն է»:

 

 

«Իսկ այժմ` ավելի լուրջ, դուք երևի մոռացել եք, որ նույնիսկ նախորդ նախագահական ընտրություններից առաջ, 2007թ. նոյեմբերի 16-ի իմ ելույթում, ես պաշտոնապես հայտարարել եմ, որ ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելուց ուղիղ երեք տարի հետո ես պատրաստ եմ ընդմիշտ հեռանալ քաղաքականությունից` ձեզ հնարավորություն տալով լիովին ազատ և օրինական ընտրությունների միջոցով երկրի նոր նախագահ ընտրել»,-հայտարարել է Լևոն Տեր-Պետրոսյանը:

 

 

Նա նշել է, որ կա ևս մեկ, թեև աննշան, զուտ տեխնիկական պատճառ, որը գրեթե անհնար է դարձնում իր առաջադրումը: «Բայց այն չեմ ուզում բացահայտել, որովհետև մեր ցինիկ իրականության մեջ դրան քչերը միայն կհավատան»,-նշել է Տեր-Պետրոսյանը:

1