Լևոն Մկրտչյանը չի բացառում ՀՀԿ­-ՀՅԴ համագործակցության նոր հուշագրի անհրաժեշտությունը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Լևոն Մկրտչյանը չի բացառում ՀՀԿ­-ՀՅԴ համագործակցության նոր հուշագրի անհրաժեշտությունը

Լևոն Մկրտչյանը չի բացառում ՀՀԿ­-ՀՅԴ համագործակցության նոր հուշագրի անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և Հայ Յեղափոխական Դաշնակցությունը շարունակում են կոալիցիա կազմելու շուրջ բանակցությունները: «Ազգ­-բանա­կ-2017» համաժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար, ՀՅԴ ԳՄ անդամ Լևոն Մկրտչյանը: «Բանակցություններն ընթանում են: Մի փոքր համբերեք, ամեն ինչի մասին հստակ կխոսենք»,­ «Արմենպրես»­-ի փոխանցմամբ՝ ասաց Մկրտչյանը՝ պատասխանելով հարցին՝ ՀՀԿ­-ՀՅԴ կոալիցիոն համագործակցության ի՞նչ ձևաչափ է քննարկվում: Լևոն Մկրտչյանը չբացառեց նաև, որ ՀՀԿ­ՀՅԴ համագործակցության նոր հուշագրի անհրաժեշտություն կարող է լինել: Նա ընդգծեց, որ եթե նման որոշում կայացվի, այդ մասին հրապարակային կհայտարարվի:

armenpress.am

1