Լևոն Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » Լևոն Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել

Լևոն Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել

Նախաքննական մարմինը հուլիսի 24-ին գործարար Լևոն Հայրապետյանին մեղադրանք է առաջադրել: «Իտառ-Տաս»-ի փոխանցմամբ գործարարը մեղադրվում է վատնման և հանցավոր ճանապարհով ձեռք բերած փողերի լվացման մեջ:

 

Լևոն Հայրապետյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը հայտնել է, որ պաշտպանական կողմը բողոքարկել է Հայրապետյանի կալանքի որոշումը:

 

Ի դեպ Մոսկվայի Բասմանյան դատարանը երկամսյա կալանք  է սահմանել Լևոն Հայրապետյանի նկատմամբ: Բացի դրանից, կալանք է դրվել նրա «Բաշնեֆտ»-ում Հայրապետյանին պատկանող բաժնետոմսերի վրա, որոնց արժեքը գերազանցում է 300 մլն ռուսական ռուբլին:

 

Հայրապետյանն իրեն մեղավոր չի ճանաչում: 

1