Լևոն Արոնյանի անձնական վարկանիշը բարձրացել է 3 հորիզոնականով
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » մշակույթ » Լևոն Արոնյանի անձնական վարկանիշը բարձրացել է 3 հորիզոնականով

Լևոն Արոնյանի անձնական վարկանիշը բարձրացել է 3 հորիզոնականով

Լևոն Արոնյանի տպավորիչ հաղթանակով ավարտված Grenke Chess Classic 2017 մրցաշարի վերջին տուրում հայկական շախմատի առաջատարը սևերով ոչ-ոքի է խաղացել Ֆաբիանո Կարուանայի հետ: Պարտիայի ամբողջ ընթացքում Արոնյանը մեծ առավելություն է ունեցել, և Կարուանան միայն հրաշքով է կարողացել խուսափել պարտությունից, հաղորդում էին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:

Արդեն նախավերջին տուրում Լևոն Արոնյանն ապահովել էր առաջին տեղը: Արոնյանի վերջնական արդյունքն է 7 հնարավորից 5.5 միավոր: Երկրորդ տեղը կիսել են աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը և Ֆաբիանո Կարուանան, ովքեր Արոնյանից հետ են մնացել միանգամից 1.5 միավորով:

Այս հաջողության շնորհիվ Արոնյանի անձնական վարկանիշը բարձրացել է 15.3-ով և համաշխարհային դասակարգման ընթացիկ հաշվարկում 9-րդից բարձրացել է 6-րդ տեղ:

1