«Լրագրությունը և բարոյականությունը» թեմայով դասախոսություն ԱրՊՀ-ում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » «Լրագրությունը և բարոյականությունը» թեմայով դասախոսություն ԱրՊՀ-ում

«Լրագրությունը և բարոյականությունը» թեմայով դասախոսություն ԱրՊՀ-ում

Մայիսի 19-ին  ԱրՊՀ-ում հյուրընկալվել էր լրագրող, հասարակական գործիչ Նելլի Ալելովան:

ԱրՊՀ պրոռեկտոր Վալերի Ավանեսյանը ներկայացրել է հյուրին և նշել նրա գործունեության հիմնական ուղղությունները, որոնք առնչվում են հեռուստատեսության, կինոյի և լրագրության հետ:

Դասախոսության թեման էր՝ «Լրագրությունը և բարոյականությունը»: Ն. Ալելովան տեսական ընդհանրացումներ է կատարել լրագրության և բարոյականության վերաբերյալ, ապա աշխատանքային իր գործունեությունից ներկայացրել այնպիսի դրվագներ, որոնց ընթացքում նա առնչվել է լրագրողական բարոյականությանը:

«Առաջին հայացքից թվում է, թե այս երկու հասկացությունների՝ լրագրության ևբարոյականության համադրությունը պարզ է, նույնիսկ՝ պրիմիտիվ: Լրագրողական գործունեության ընթացքում, սակայն, հասկանում ես, որ լրագրողական բարոյականությունն այն չէ միայն, ինչ թվում է: Այստեղ էական են ավելի շատ մանրուքները, քան երևույթները»,-նշել է լրագրողը և հասարակության մեջ բարոյականության տարածման   հարցում կարևորել լրատվամիջոցների գործառույթը:

«Յուրաքանչյուր լրագրող պետք է գիտակցի իր կատարած աշխատանքի կարևորությունն ու պատասխանատվությունը, որովհետև նա հասարակական կարծիք  է ձևավորում»,-ասել է Ն. Ալելովան:

Այնուհետև բանախոսը պատասխանել է ուսանողների և դասախոսների հարցերին:

1