ԼՂ կարգավորման հարցով այսօր բանակցություններ չեն ընթանում. Էդվարդ Նալբանդյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » ԼՂ կարգավորման հարցով այսօր բանակցություններ չեն ընթանում. Էդվարդ Նալբանդյան

ԼՂ կարգավորման հարցով այսօր բանակցություններ չեն ընթանում. Էդվարդ Նալբանդյան

Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը  Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոձիասի հետ համատեղ մամուլի ասուլիս է տվել: Հարցին, թե ինչ փուլում են ԼՂ կարգավորման բանակցությունները, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ այսօր բանակցություններ չեն ընթանում, այն պատճառով, որ շատ լուրջ հարված հասցվեց ապրիլյան ագրեսիայով Ադրբեջանի կողմից Արցախի դեմ:

Ըստ Նալբանդյանի, բանակցային գործընթացը հետ մղվեց` Ադրբեջանի մեղքով: Եվ չնայած դրան, ՄԽ եռանախագահները շարունակում են ջանքեր գործադրել Ադրբեջանին կառուցողական դաշտ տեղափոխելու համար:

«Եռանախագահները այցելել են Բաքու, այս ամսվա վերջին, մարտի 27-ին եռանախագահները կգան Հայաստան, կլինեն Արցախում, և պետք է փորձենք այս գործընթացը շարժել առաջ, բայց նախևառաջ պետք է բացառել այնպիսի գործողություններ, որոնք եղան անցյալ տարվա ապրիլին»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը:

1