ԼՂ խնդրի լուծման բանալին ո'չ Փարիզում է, ո'չ էլ Վաշինգտոնում. Սերժ Սարգսյանը՝ եվրոպացիներին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » ԼՂ խնդրի լուծման բանալին ո'չ Փարիզում է, ո'չ էլ Վաշինգտոնում. Սերժ Սարգսյանը՝ եվրոպացիներին

ԼՂ խնդրի լուծման բանալին ո’չ Փարիզում է, ո’չ էլ Վաշինգտոնում. Սերժ Սարգսյանը՝ եվրոպացիներին

Մարտի 17-ին  ՀՀ խորհրդարանում բացվեց «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստը: Նիստին մասնակցում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստի մասնակիցներին ողջունեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ նշելով, որ սա եզակի նախաձեռնություն է, երբ համատեղ ջանքերը տալիս են արդյունքներ:   Այնուհետև ելույթ ունեցավ Սերժ Սարգսյանը:   «Հաճույքով ողջունում եմ ձեզ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նստաշրջանին մասնակցելու համար: Այս շաբաթը կարելի է իսկապես եվրոպական շաբաթ համարել, որից հետո մեկնելու եմ Ստրասբուրգ` մասնակցելու ԵԺԿ գագաթաժողովին:

 

Այնտեղ նախատեսված են իմ հանդիպումները ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, և մի քանի օրից Երևանում տեղի կունենա Հայաստան-ԵՄ խորհրդարանական հանձնաժողովների համագումար նիստը»,- ասաց ՀՀ նախագահը:   Նա կարևորեց, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով:   Նախագահը խոսեց նաև 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին` շեշտելով, որ Հայաստանը կարևորում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Եվրոպական խորհրդարանի դերը, որն իր ընդունած բանաձևով դատապարտել է այդ ոճրագործությունը:

 

Նախագահը խոսեց նաև ԼՂ խնդրի մասին` ընդգծելով, որ չեն պատրաստվում ԱԺ վեհաժողովի հարթակը դարձնել քարոզչության կամ ատելություն սերմանող հարթակ, այլ պատրաստվում են այն ծառայեցնել ժողովուրդների խաղաղ գոյակցությանը: Սերժ Սարգսյանը նաև ընդգծեց, որ Ադրբեջանը փորձում է փոխել ՄԽ ձևաչափը և խուսափել խնդրի կարգավորումից: Նա նշեց, որ անհրաժեշտ է միջազգային հանրության և եվրոպական կառույցների աներկբա գնահատականը Ադրբեջանի այդ վարքագծին:   «Մի բան պարզ է, ԼՂ խնդրի լուծման բանալին ո’չ Փարիզում է, ո’չ Վաշինգտոնում, այն Ստեփանակերտում է, Երևանում ու Բաքվում»,- ասաց Սերժ Սարգսյանը: 

1