ԼՂՀ Վերահսկիչ պալատը խախտումներ է արձանագրել անտառային տնտեսությունում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » ԼՂՀ Վերահսկիչ պալատը խախտումներ է արձանագրել անտառային տնտեսությունում

ԼՂՀ Վերահսկիչ պալատը խախտումներ է արձանագրել անտառային տնտեսությունում

Վերահսկիչ պալատն  այսօր կայացած նիստի ժամանակ ներկայացրեց հաշվետվություն՝   Անտառային ֆոնդի օգտագործման  վերաբերյալ վերահսկողության արդյունքները:

 

Ներկայացրած հաշվետվության համաձայն անտառաշինական նախագծերի մշակման համար 2013թ. պետական բյուջեով նախատեսվել է 3 մլն դրամ, սակայն նման աշխատանքներ 2013թ. ընթացքում չեն իրականացվել և չի ֆինանսավորվել, իսկ 2014թ. պետական բյուջեով ևս նախատեսվել է 5 մլն  դրամ:

Հ. Ապրեսյանի տված տեղեկությունների համաձայն վերահսկողությամբ ընդգրկված ժամանակահատվածում Կազմակերպության կողմից անտառօգտագործումն իրականացվել է ԼՂՀ անտառային օրենսգրքի և ԼՂՀ կառավարության 2005թ. նոյեմբերի 29-ի թիվ 489 որոշմամբ հաստատված կարգի պահանջների խախտումներով:

 

Որպես իրացման ծավալներ հիմք չեն ընդունվել անտառօգտագործման պայմանագրերը եւ անտառօգտագործման տոմսը: Նշված ժամանակահատվածում դուրս գրված անտառահատման տոմսերի ծավալները չեն համապատասխանում մթերված բնափայտի հետ: Անտառահատման տոմսերը տրամադրվել են անհրաժեշտ մուծումների կատարումը հաստատող փաստաթղթերի բացակայության պայմաններում :

 

ՎՊ մասնագետի հավաստմամբ վերոնշյալ պահանջների պահպանման  պարագայում  պետական բյուջե մուտքագրման գումարները զգալիորեն կավելանան:

 Ըստ Վերահսկիչ պալատի մասին <<ԼՂՀ օրենքի>> մեկամսյա ժամկետում ԼՂՀ վերահսկիչ պալատին պետք է տրամադրվեի  գրավոր տեղեկատվություն  հաշվետվությամբ արձանագրված խախտումների վերացման վերաբերյալ:

 

ՎՊ զեկույցի վերջում մի շարք առաջարկություններ ներկայացվեց ԼՂՀ կառավարությանը, ԼՂՀ ԿԱ շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների վարչությանը եւ <<Արցախանտառ>>ՊՈԱԿ-ին:

1