ԼՂՀ վարչապետը համոզված է, որ առաջիկայում դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կկայունանա
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » ԼՂՀ վարչապետը համոզված է, որ առաջիկայում դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կկայունանա

ԼՂՀ վարչապետը համոզված է, որ առաջիկայում դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կկայունանա

ԱԺ լիագումար նիստի ժամանակ <<Դաշնակցություն>> խմբակցության պատգամավոր Վահրամ Բալայանը ԼՂՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թեւոսյանին հարց է առաջադրել՝ կապված վերջին տաս  օրերին  դոլար- դրամ հակամարտության պայմաններում  դոլարի սահմռկեցուցիչ արշավանքի մասին: Պատգամավորին հետաքրքրում էր, թե արդյո՞ք կառավարությունն իրավիճակը կարգավորելու մեխանիզներ ունի: Ըստ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի՝ կառավարությունը խրախուսում է տեղական արտադրանքի աճը, որպեսզի այն բավարարվի համապատասխան պահանջարկը:

 

ԼՂՀ վարչապետը նույնպես անդրադարձավ արտարժույթի փախարժեքների տատանումներին եւ նշեց, որ արտարժույթների փոխարժեքների տատանումները նոր գործիքների կիրառում են պահանջում՝ սոցիալական լարվածությունը հանրապետությունում մեղմելու համար:

 

Արայիկ Հարությունյանը հավաստիացրեց, որ լրացուցիչ գործիքների՝ այդ թվում  սուբսիդավորման մեխանիզմների մշակումն ու կիրառումը հնարավորություն կընձեռի ստեղծված պայմաններում իրագործել սոցիալական ուղղվածություն ունեցող 2015 թվականի պետբյուջեի ծրագրերը, որոնք կոչված են ամրապնդելու սոցիալական պաշտպանվածությունն Արցախում:

 

Վարչապետը համոզմունք  հայտնեց, որ առաջիկայում դրամի փոխարժեքը դոլարի նկատմաբ կկայունանա, որով վերջ կտրվի ոլորտում տիրող իրարանցմանը. <<Մեզ մնում է սպասել եւ տեսնել, թե ինչ է տեղի ունենում  Հայաստանում, քանի որ Հայաստանի իշխանությունները Կենտրոնական բանկի հետ արդեն իսկ քայլեր են ձեռնարկել: Այսօր արդեն կարելի է ասել, որ վիճակը կայունանում է,- նշեց ԼՂՀ վարչապետը եւ հավաստիացրեց, որ դոլարի փոխարժեքը իջնելու է դրամի նկատմամբ, որից հետո կառավարությունը  նոր առաջարկություններ կներկայացնի >>:

1