ԼՂՀ Ուշուի հավաքականը մեդալներով է վերադարձել
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » ԼՂՀ Ուշուի հավաքականը մեդալներով է վերադարձել

ԼՂՀ Ուշուի հավաքականը մեդալներով է վերադարձել

 

Հոկտեմբերի 24-26-ը   Երեւանում կայացած ՀՀ Ուշուի գավաթի խաղարկությանը Արցախի մարզիկները փայլուն հաղթանակ տարան՝ իրենց հետ բերելով 9 ոսկե, 5 արծաթե և 1 բրոնզե մեդալներ։

 

Խաղարկությանը մասնակցում էին 120 մարզիկներ ՀՀ տարբեր շրջաններից՝ այդ թվում 15 հոգի Արցախից:

 

Ուշուի գավաթի խաղարկությանը մասնակցում էին 8-19 տարեկան տարիքային խմբի մարզիկներ՝ 7 տարբեր քաշային կարգերում:

 

Aparaj.am-ի հետ զրույցում ԼՂՀ Ուշուի ֆեդերացիայի գլխավոր մարզիչ, ինչպես նաև ԿՖՄԸ-ը ՄՊՄԴ սանդա ուշու մարզաձևի մարզիչ Դավիթ Գրիգորյանը նշեց, որ մարզիկներից շատերը առաջին անգամ են մասնակցել նման մրցույթի եւ սա լավ փորձառություն է նրանց համար, ապագայում ավելի լուրջ առաջնությունների փայլուն մասնակցելու համար: 

1