ԼՂՀ-ում գործունեություն իրականացնող բանկերն արդարացի չեն բնակչության հանդեպ. Արթուր Աղաբեկյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » հարցազրույց » ԼՂՀ-ում գործունեություն իրականացնող բանկերն արդարացի չեն բնակչության հանդեպ. Արթուր Աղաբեկյան

ԼՂՀ-ում գործունեություն իրականացնող բանկերն արդարացի չեն բնակչության հանդեպ. Արթուր Աղաբեկյան

Գաղտնիք չէ, որ Արցախի բնակչության զգալի մասը բանկային տարբեր տեսակի վարկային պատքեր ունի: Փոքր եւ միջին վարկերը արցախցու համար անհրաժեշտություն են դարձել: Մեր համաքաղաքացիներից շատերը վարկ վերցնում են ոչ թե հենց բիզնես ծրագիր իրականացնելու համար, այլ շատ հաճախ՝ սովորական, կենցաղային հոգսերը հոգալու : Շատերը չունենալով համապատասխան մասնագիտական գիտելիքներ, բանկերի կողմից մատչելի վարկերի գովազդի ազդեցության տակ, մեծ տոկոսադրույքով սպառողական վարկեր են վերցնում, որից հետո ստիպված են լինում, անընդհատ հնարքների դիմելով, վերաձեւակերպել այն՝ ընդհուպ մինչեւ ավելի մեծ տակասադրույքներով պարտք  վերցնելով առանձին ֆիզիկական անձանցից, իսկ որոշները նույնիսկ կանգնում են գույք, մինչեւ իսկ սեփական բնակարանները կորցնելու վտանգի առջեւ:

 

Մտահոգիչ թեմաներից մեկը նաեւ պետական ծառայողների, Զինված ուժերում ծառայող սպաների կողմից հաճախ հնչող բողոքներն են օվերդրաֆտի ծրագրից՝ (սպառողական վարկ, որը տրվում է աշխատավարձի 3-5-ապատիկի չափով, 20-24% տոկոսադրույքով), շեշտելով հատկապես բարձր տոկոսադրույքը:

 

Այս հարցերի շուրջ զրուցեցինք ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի հետ.

 

«Ցավոք,  Ձեր ուսումնասիրությունների հետ համաձայն եմ՝ չշեշտելով մասնակի, թե ամբողջական: Ինչ մնում է օվերդրաֆտ վարկային գծին, ապա համաձայն եմ այն առումով, որ ԼՂՀ-ում գործունեություն իրականացնող բանկերն  արդարացի չեն  թե՛ մեր պետական ծառայողների, թե՛ Զինաված ուժերում ծառայող սպայական կազմի նկատմամբ, միայն հենց այն պատճառով, որ շուկայում գործում է 20-24% օվերդրաֆտի վարկավորման ծրագիր: Կրկնապատիկ արդարացի չեն այն բանկերը, որոնք ենթադրյալ արտոնություններ են սահմանում, տալով նրանց մեկ տարվա արտոնյալ ժամկետ, գիտակցելով, որ մեկ տարի հետո տեղի է ունենալու վարկի վերաձեւակերպում. իրականում այդ 20-24%-անոց վարկի տակ են մնում մարդիկ իրենց գրեթե ամբողջ կյանքը>>:

 

«Տոկոսի տակ եմ» , «բանկին պարտք եմ» արտահայտությունները սովորական բնույթ են կրում մարդկանց խոսակցության մեջ: Նման ծանր իրավիճակը նույնիսկ արցախցիները երբեմն հումորի են վերածում, ասելով. «հուվեր բանկին պարտք չի՝ նա մարդ չի»: Երեւույթը առաջին վայրկայններին է միայն ծիծաղելի թվում:

 

Առծածվող խնդիրն այսքանով չենք սահմանափակում. Խնդրի վերաբերյալ առաջիկայում կփորձենք  ավելի մանրամասն տեղեկատվություն կտրամադրել:

 

<<Ապառաժ>>

 

1