ԼՂՀ-ն պետք է ընդգրկվի բանակցային գործընթացում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » հարցազրույց » ԼՂՀ-ն պետք է ընդգրկվի բանակցային գործընթացում

ԼՂՀ-ն պետք է ընդգրկվի բանակցային գործընթացում

Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում 2013թ. ընթացքում ըստ էության ոչինչ տեղի չունեցավ, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

 

«Միակ փոփոխությունը, որը կարող էր տեղի ունենալ, կապված էր եվրոպական ասոցացման գործընթացների հետ, սակայն սեպտեմբերի 3-ին Մաքսային միություն մտնելու հայտարարությունից հետո դա էլ տեղի չունեցավ: Բայց ակնհայտ է, որ Ադրբեջանն իր ռազմական քաղաքականությունից նահանջելու միտք չունի», -ասել է պատգամավորը:

 

Ըստ նրա՝ Ադրբեջանը չի նահանջի իր ռազմաշունչ հռետորաբանությունից եւ անհրաժեշտ քայլեր կձեռնարկի, որպեսզի միջազգային կառույցներում բոլոր սողանցքերն օգտագործի ԼՂՀ-ին եւ Հայաստանին ճնշելու համար. «Դրա վկայությունն էին հայկական եւ ադրբեջանական ԶՈՒ շփման գծում անցնող տարվա միջադեպերը:

 

Սա նշանակում է, որ Հայաստանը պետք է բոլոր ջանքերը գործադրի ԼՂՀ միջազգային ճանաչմանը հասնելու համար, բացի այդ անհրաժեշտ է ռազմական դաշինք կնքել Ղարաբաղի հետ, որպեսզի Հայաստանը միջազգային իրավասության սուբյեկտի դիրքերից ապահովի ԼՂՀ անվտանգությունը»:

 

Մինասյանը նաեւ ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է ընդգրկվի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում. «Հայաստանի Մաքսային միություն մտնելու համատեքստում պետք է այնպես անել, որպեսզի ԼՂՀ-ի հետ առանձին բանակցություններ տարվեն, եթե Ղարաբաղը Հայաստանի հետ միասին համատեղ տնտեսական տարածք չդիտվի:

 

Երրորդ կարեւոր հանգամանքը. անհրաժեշտ է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին հնարավորինս հասկացնել, որ Թուրքիայի միակողմանի մոտեցումը չի կարող նպաստել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը»:

 

news.am

1