ԼՂՀ նախագահի հանդիպումները Ֆրանսիայում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Միջազգային » ԼՂՀ նախագահի հանդիպումները Ֆրանսիայում

ԼՂՀ նախագահի հանդիպումները Ֆրանսիայում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 26-ին Փարիզում հանդիպում է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի վարչական խորհրդի անդամների հետ՝ կազմակերպության տնօրեն Պետրոս Թերզյանի գլխավորությամբ:

 

 

 

Հանդիպմանը քննարկվել են Արցախում հիմնադրամի խողովակներով իրականացվող տարբեր ծրագրերի հետ կապված հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել ենթակառուցվածքների եւ շրջանների զարգացմանը:

 

 

 

Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղին` Արցախին մշտապես սատարելու համար:

 

 

 Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 26-ին Փարիզում հանդիպում է ունեցել  նաեւ  «Սատար Ղարաբաղին» միության մի խումբ անդամների հետ՝ կազմակերպության ղեկավար Թամարա Քոչարյան-Պետրոսյանի գլխավորությամբ:

 

 

Հանդիպմանը քննարկվել են մի շարք համատեղ ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

 

 

Նախագահ Սահակյանը կարեւորել է միության հայրենանվեր գործունեությունը` ընդգծելով, որ այն նպաստում է ինչպես Արցախի մասին ստույգ եւ օբյեկտիվ տվյալների ներկայացմանը Ֆրանսիայում եւ եվրոպական այլ երկրներում, այնպես էլ ֆրանսահայ համայնքի եւ Արցախի միջեւ կապերի ամրապնդմանը:

 

 

 

Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

 

Ապրիլի 27-ին  նախագահ Բակո Սահակյանը Փարիզում հանդիպում է ունեցել ֆրանսահայ միությունների համակարգող խորհրդի մաս կազմող կազմակերպությունների ղեկավարների հետ:

 

 

 Հանդիպման ընթացքում արծարծվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, հայրենիք-Սփյուռք կապերի ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցեր:

 

 

 Նախագահ Սահակյանը հատուկ նշել է Հայ բարեգործական ընդհանուր միության գործունեությունը`հավելելով, որ ամենահին եւ կայացած համահայկական այս կազմակերպությունը մեծ դերակատարություն ունի նաեւ  Արցախի զարգացման գործում:

 

 

Բակո Սահակյանը պատասխանել է նաեւ ներկաների կողմից բարձրացված հարցերին, հայտնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

1