ԼՂՀ նախագահը հանդիպել է ԱՄՆ ավանդական կուսակցությունների ներկայացուցիչների հետ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Սփյուռք » ԼՂՀ նախագահը հանդիպել է ԱՄՆ ավանդական կուսակցությունների ներկայացուցիչների հետ

ԼՂՀ նախագահը հանդիպել է ԱՄՆ ավանդական կուսակցությունների ներկայացուցիչների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 25-ին եւ 26-ին Լոս Անջելեսում հանդիպումներ է ունեցել ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի, Սոցիալ-ժողովրդավարական հնչակյան կուսակցության Արեւմտյան Ամերիկայի վարչական մարմնի եւ Ռամկավար ազատական կուսակցության Արեւմտյան Ամերիկայի շրջանային վարչության պատասխանատուների հետ:

 

Հանդիպումների ընթացքում արծարծվել են ԼՂՀ ներքին եւ արտաքին քաղաքականությանը, Արցախ-Սփյուռք համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

 

Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել ավանդական կուսակցություններին` Արցախին մշտապես սատարելու, Սփյուռքում հայապահպանությանն ուղղված ակտիվ աշխատանք կատարելու համար:

Նախագահին ուղեկցում է նաեւ ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԼՂՀ նախագահի խորհրդական Գեորգի Պետրոսյանը:

Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 26-ին Լոս Անջելեսում ընդունել է նաեւ  սփյուռքահայ մի խումբ բարերարների՝ Վարդգես եւ Մերի Նաջարյանների գլխավորությամբ:

 

 Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել բարերարներին Արցախին մշտապես սատարելու համար՝ նշելով, որ նրանք իրենց անձնական օրինակով նպաստել են բարերարության մշակույթի ձեւավորմանը Հայրենիք-Սփյուռք փոխգործակցության համատեքստում:

 

 Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

1