ԼՂՀ արտգործնախարարն ընդունել է Արցախ այցելած ՀՅԴ երիտասարդական միության անդամներին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » ԼՂՀ արտգործնախարարն ընդունել է Արցախ այցելած ՀՅԴ <<Նոր Սերունդ>> երիտասարդական միության անդամներին

ԼՂՀ արտգործնախարարն ընդունել է Արցախ այցելած ՀՅԴ <<Նոր Սերունդ>> երիտասարդական միության անդամներին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ս.թ. օգոստոսի 9-ին ընդունել է ՀՅԴ «Նոր սերունդ» երիտասարդական միավորման կամավորներին, որոնք Ֆրանսիայից ժամանել են Արցախ «Երկիր» բարեգործական նախագծի շրջանակներում, հայտնում է LՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Ողջունելով հյուրերին` Կարեն Միրզոյանը կարևորել է նրանց կողմից տարվող աշխատանքը և ընդգծել նման նախաձեռնությունների անհրաժեշտությունը, մասնավորապես՝ Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման համատեքստում: 

 

Երիտասարդական միավորման ներկայացուցիչներն իրենց հերթին նախարարին ներկայացրել են իրականացվող ծրագիրը՝ ուղղված Ստեփանակերտի և Մարտակերտի երիտասարդական կենտրոնների վերանորոգմանը, ինչպես նաև Ստեփանակերտում 7-14 տարեկան երեխաների համար ժամանցի կենտրոնի բացմանը:

 

ԼՂՀ արտագին գործերի նախարարը նաև պատասխանել է հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրներին:

 

Հանդիպման ավարտին երիտասարդական միավորման անդամները Կարեն Միրզոյանին շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար՝ հույս հայտնելով, որ նմանատիպ հանդիպումները շարունակական բնույթ կկրեն:

 

 

 

 

1