ԼՂՀ ԱԺ պատգամավորները հանդիպել են «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչների հետ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Սփյուռք » ԼՂՀ ԱԺ պատգամավորները հանդիպել են «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչների հետ

ԼՂՀ ԱԺ պատգամավորները հանդիպել են «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչների հետ

ԼՂՀ ԱԺ <<Դաշնակցություն>> խմբակցության նախաձեռնությամբ երեկ՝ օգոստոսի 30-ին, խորհրդարանի հինգ խմբակցության պատգամավորները հանդիպել են  <<Թուֆենկյան>> բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչների եւ Արցախում գտնվող նրանց գործընկերների հետ։

 

Բացման խոսքով հանդես է եկել ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԼՂՀ ԱԺ <<Դաշնակցություն>> խմբակցության ղեկավար Դ.Իշխանյանը, ով կարևորել է նման հանդիպումների կազմակերպումը:

 

<<Մենք այս նախաձեռնությամբ նպատակ  ունեինք մտքերի փոխանակության արդյունքում  նոր լիցք հաղորդելու  25 տարիների  մեր  միասնական աշխատանքին>>,- նշել է <<Դաշնակցություն>> խմբակցության ղեկավարը:

 

Հանդիպման սկզբում պատգամավորները ներկայացրել են Արցախի 25 տարիների անցած ուղին:

 

<<Ինձ համար մեծ պատիվ  է լինել այսօր այստեղ, որովհետեւ դուք ամեն օր պայքարում եք հանուն ազատության, հանուն ժողովրդավարության եւ հանուն Արցախի բարգավաճման,- նշել է Ամերիկահայ հայտնի գրող, 18 վեպերի հեղինակ Քրիս Բոհջալյանը եւ շեշտել,- Արցախը սփյուռքահայերիս սրտում  եւ հոգում է: Մենք ձեր թիկունքում ենք>>:

 

Հիմնադրամի հոգաբարձու Անդրանիկ Գասպարյանի խոսքով՝ հինգօրյա խմբային այցելությունը ծառայում է մի քանի նպատակների, սակայն ամենակարեւորը, նրա կարծիքով, այցելություններն են Արցախի ազատագրված շրջաններ։ << Մենք ծանոթացանք տեղի հիմնախդիրներին, որոնք եւ հիմք կհանդիսանան նոր ծրագրեր  իրականացնելու համար>>,- նշել է նա։

 

<<Թուֆենկյան>> բարեգործական  հիմնադրամն իր զանազան ծրագրերով  մեծ աշխատանքներ է  իրականացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազատագրված տարածքներում: Հիմնադրամի ներկայացուցիչների խոսքով ՝ այսօր հիմնադրամը, առաջին հերթին, պետք է աշխատի տնտեսական զարգացման տեմպերն արագացնելու ուղղությամբ:

 

Անդրադառնալով  սոցիալական ցանցերում շրջանառող այն թյուր տեսակետին, որ իբր ՀՀ եւ Արցախի իշխանությունները  պատրաստ են  փոխզիջման, հանդիպմանը ներկա վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը նշել է, որ <<Թուֆենկյան>> բարեգործական հիմնադրամի ծրագրերն ազատագրված տարածքներում լրացուցիչ երաշխիքներ են, որ ոչ մի զիջում չի լինելու։

 

Հանդիպումը շարունակվել է հարց ու պատասխանի ձեւաչափով:  Ներկա բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներն իրենց կուսակցությունների տեսակետներն ու դիրքորոշումներն են ներկայացրել Արցախի հիմնահարցի, տնտեսական զարգացման ուղիների եւ մի շարք այլ հարցերի առնչությամբ:

 

14218366_1133039500109337_616139727_n

14159191_1133039480109339_1456388275_n

14169574_1133039496776004_1216036552_n

1