ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը այսօր հյուրընկալել է մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանին
ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը հունվարի 31-ին հյուրընկալել է մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանին:
Հանդիպմանը քննարկվել է մշակույթի և զբոսաշրջության ոլորտներին առնչվող մի շարք հարցեր:
Խմբակցության կողմից առաջարկվել է մշակել մշակութային քաղաքականության նոր հայեցակարգ, քանի որ նախարարությունը առաջնորդվում է դեռևս 1990-ակաների վերջին մշակված հայեցակարգով:
Անդրադարձել են նաև «Դաշնակցություն» խմբակցության պատգամավորների համայքներում հանդիպումների ժամանակ բնակչության կողմից հնչեցված որոշ հարցերի:
Նախարարը պատգամավորներին տեղեկացրեց մշակույթի, արվեստի և զբոսաշրջության ոլորտում տիրող ընդհանուր կացության և որոշ նախաձեռնությունների մասին: Մասնավորապես անդրադարձավ մշակութային ոլորտում գործունեություն իրականացնող, բայց օրենսդրական դաշտից դուրս գտնվող սուբյեկտներին ստվերային դաշտից դուրս բերելու մտադրությունների մասին:
Նախարար Սերգեյ Շահվերդյանը ներկայացրեց մշակույթի ոլորտում ռազմավարական նշանակության ծրագրերը և նշեց, որ ակնկալում է «Դաշնակցություն» խմբակցության գործուն աջակցությունը: