ՀՅԴ Հայ Դատի գրասենյակների ջանքերով՝ 10 օրվա ընթացքում 38 հանդիպում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » ՀՅԴ Հայ Դատի գրասենյակների ջանքերով՝ 10 օրվա ընթացքում 38 հանդիպում

ՀՅԴ Հայ Դատի գրասենյակների ջանքերով՝ 10 օրվա ընթացքում 38 հանդիպում

ԼՂՀ Ազգային Ժողովի «Դաշնակցություն» խմբակցությունը հանդիպեց ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ:

Խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը, դրական գնահատելով Արցախում և նրա սահմաններից դուրս ՄԻՊ-ի ծավալած գործունեությունը, խմբակցության աջակցությունը հայտնեց տարբեր ծրագրերի իրականացման գործում:

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը նշեց, որ «Դաշնակցություն» խմբակցությունն առանձնանում է իր արտասահմանյան կապերով: «Արտասահմանյան 3 այցելություն եմ ունեցել, որոնցից 2-ը կազմակերպվել է Հայ Դատի կառույցների կողմից՝ 2016թ. Եվրոպա և 2017թ. ԱՄՆ»,-ասաց Ռուբեն Մելիքյանը՝ ներկայացնելով ԱՄՆ այցելության ընթացքն ու արդյունքները: ՀՅԴ Հայ Դատի գրասենյակների ջանքերով 10 օրվա ընթացքում 38 հանդիպում էր կազմակերպվել բուհերի ուսանողների, իրավապաշտպանների, Սփյուռքի կառույցների և լրագրողական շրջանակների հետ:

«Թե Եվրոպայում և թե ԱՄՆ-ում կան շրջանականեր, որոնց հետ կարող ենք աշխատել, բայց մենք էլ մեր հերթին պետք է նրանց համար հասկանալի լինենք, օտարների պատկերացումը մեր մասին միանշանակ չի»,- ընդգծեց Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը:

Խմբակցության անդամները տարբեր առաջարկներ ներկայացրին ՄԻՊ-ի գործունեության որոշ ուղղությունների վերաբերյալ:

Արցախում կատարված իրադարձությունների մասին իրական տեղեկատվություն ներկայացնելու համար Ռուբեն Մելիքյանն առաջարկեց դրսում աշխատանքներ ծավալել իրավապաշտպանների, լրագրողների, գիտական շրջանակաների հետ:

1