ԼՂՀ ԱԳՆ պատվիրակությունը մասնակցում է Աբխազիայի հոբելյանական միջոցառումներին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Միջազգային » ԼՂՀ ԱԳՆ պատվիրակությունը մասնակցում է Աբխազիայի հոբելյանական միջոցառումներին

ԼՂՀ ԱԳՆ պատվիրակությունը մասնակցում է Աբխազիայի հոբելյանական միջոցառումներին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պատվիրակությունը՝ նախարար Կարեն Միրզոյանի գլխավորությամբ մասնակցում է Աբխազիայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության ստեղծման 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին:

 

 

ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը  ելույթ է ունեցել մայիսի 17-ին կայացած հանդիսավոր նիստին՝ շնորհավորելով աբխազ գործընկերներին հոբելյանի կապակցությամբ և նշելով, որ Արցախում ուշադիր հետևում են Աբխազիայում տեղի ունեցող իրադարձություններին և ուրախանում են նրա հաջողություններով:

 

 

«Վերջին տարիներին աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները ապացուցում են, որ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացումը շարունակում է մնալ միջազգային վեճերի լուծման ամենաօպտիմալ միջոցը»,- ընդգծել է, մասնավորապես, կարեն Միրզոյանը:

 

 

Նույն օրը Արցախի պատվիրակությունը հանդիպում է ունեցել Աբխազիայի արտաքին գործերի նախարար Վյաչեսլավ Չիրիկբայի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների հետագա փոխգործակցության հեռանկարները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

 

 

Հոբելյանական միջոցառումների շրջանակներում տեղի է ունեցել Աբխազիայի, Հարավային Օսիայի, Մերձդնեստրի և Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարների նիստ, որում քննարկվել են երկկողմ և բազմակողմ համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանն առնչվող մի շարք հարցեր:

 

 

Այցի ընթացքում կայացել է նաև արցախյան պատվիրակության հանդիպումը Աբխազիայի հայկական համայքի ներկայացուցիչների հետ: 

1