ԼՂՀ ԱԳՆ-ն ամփոփեց տարվա գործունեությունը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » ԼՂՀ ԱԳՆ-ն ամփոփեց տարվա գործունեությունը

ԼՂՀ ԱԳՆ-ն ամփոփեց տարվա գործունեությունը

ԼՂՀ Արտաքին գործերի նորանշանակ նախարար Կարեն Միրզոյանը դեկտեմբերի 26-ին ասուլիս հրավիրեց, որտեղ ներկայացրեց իր գերատեսչության աշխատանքները, ամփոփեց 2012 թվականը և ներկայացրեց 2013 թվականին ԱԳՆ անելիքները:

 

 

Նախարարը տարվա կարևորագույն իրադարձությունը համարեց ԼՂՀ նախագահական ընտրությունները:
ՙԸնտրությունները ոչ միայն հանդիսացան պետականության կայացման մի նոր փուլ` պետականաշինության գործընթացի հետագա զարգացման առումով, այլ նաև թույլ են տալիս խոսել, որ այսօր Ղարաբաղում պետական կառույցը, ժողովրդական նորմերը, ժողովրդավարական գործընթացներն ապրում են որոշակի վերընթաց զարգացում: Դա ոչ միայն ԱԳՆ գնահատականն է, այլև բազմաթիվ դիտորդների, մասնագետների՚- նշեց Կարեն Միրզոյանը:

 

 

Տարին արտաքին քաղաքական դաշտում բավականին հետաքրքիր էր, լի զանազան իրադարձություններով թե’ Ղարաբաղի շուրջ, թե’ հարևանությամբ:
ՙՄեզ համար իհարկե կարևորն այն զարգացումներն էին, որոնք տեղի էին ունենում բանակցային գործընթացում, ցավոք պետք է նշեմ, որ որևէ էական առաջընթաց այս տարի մեզ նույնպես չհաջողվեց արձանագրել: Դա ոչ թե ԼՂՀ-ի պատճառով է, այլ` միակ պատճառը, որի հետևանքով գործընթացը դոփում է նույն տեղում, Ադրբեջանի զբաղեցրած դիրքորոշումն է, որը միտված է բանակցային գործընթացը կանգնեցնելու և այն դեպի փակուղի տանելու՚,-ասաց նախարարը:

 

 

Անդրադառնալով Ռամիլ Սաֆարովին և նրա շուրջ ծավալված իրադարձություններին` ԱԳ նախարարը այն համարեց լուրջ հարված բանակցային գործընթացին:
Գալիք տարվա անելիքներին անդրադառնալով` նախարարը նշեց, որ պետք է ակտիվացնել ԱԳՆ գործունեությունը, այն ավելի տեսանելի դարձնել թե’ ԼՂՀ հասարակության, թե’ արտաքին աշխարհի համար, ապահովել ԼՂՀ ակտիվ մասնակցությունը բանակցային գործընթացին, ԼՂՀ ճանաչելիությունը միջազգային հարթակում ավելի բարձրացնել: Դա ենթադրում է աշխատանքներ ԼՂՀ միջազգային ճանաչման և ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի սատարման ուղղությամբ:

 

 

Ա. ՆԱՐԻՆՅԱՆ

1