Լիտվան պաշտոնապես հայտարարել է ԼՂՀ-ի հետ բարեկամության խմբի ստեղծման մասին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Միջազգային » Լիտվան պաշտոնապես հայտարարել է ԼՂՀ-ի հետ բարեկամության խմբի ստեղծման մասին

Լիտվան պաշտոնապես հայտարարել է ԼՂՀ-ի հետ բարեկամության խմբի ստեղծման մասին

Լիտվայի խորհրդարանի պաշտոնական ամբիոնից այսօր աննախադեպ հայտարարություն է հնչել։ Այդ երկրի Սեյմի 12 անդամներ միախմբվել են եւ ստեղծել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ բարեկամության պատգամավորական խումբ. հաղորդում է «Երկիր Մեդիա» ՀԸ-ն:

 

 

Նախապես նման մտադրության մասին հայտարարվել էր դեռ օրեր առաջ։ Այդ ժամանակ հռչակագիրը ստորագրել էր 9 պատգամավոր։ Հակառակ ադրբեջանական ճնշումներին, պատգամավորները ոչ միայն մնացին անդրդվելի, այլեւ ավելացրին խմբի անդամների թիվը։

 

 

 

Խմբի անդամների ցուցակը հրապարակվել է երկրի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական կայքում: Այն, սակայն, վերջնական չէ: Նիստը նախագահող Վիտաուտաս Գապշիսը խմբի ստեղծման մասին հայտարարությունը կարդալուց հետո ցանկացողներին կոչ է արել միանալ, իսկ այնուհետեւ հայտարարել է խմբի առաջին նիստի մասին:
 
 
 
 
Լիտվայի ներքին գործերի նախկին նախարար Աուդրոնյուս Աջուբալիսը հայտարարել է, որ նման խմբի ստեղծումը կվնասի Լիտվայի արտաքին քաղաքականչությանը: Նա հիշեցրել է, որ Լիտվայում Ադրբեջանի դեսպանը երկրի ԱԳ նախարարությանը բողոքի նոտա է հղել, որում նշված է, որ սա բացասական ազդեցություն կունենա երկկողմ հարաբերությունների վրա: Նրա համոզմամբ` Սեյմը նման խմբեր է ստեղծում միայն միջազգայնորեն ճանաչված պետությունների հետ։
 
 
 
 
Իսկ խմբի հիմնադիր անդամներից Դանգուտե Միկուտենեն ի պատասխան նշել է, որ Սեյմում կան նաեւ այլ խմբեր՝ չճանաչված տարածքների հետ համագործակցության համար։ «Լիտվան դեմոկրատական պետություն է, եւ Սեյմի անդամներն ունեն ազատ մանդատ։ Նրանք կարող են բարեկամանալ այլ երկրների, այդ թվում՝ պաշտոնապես չճանաչվածների խորհրդարանների հետ։ Գուցե Ձեզ համար ընթերցեմ նման խմբերի ցանկը, որի ներքո ստորագրել են նաեւ Ձեր խմբակցության անդամները՝ Կուբա, Թայվան, Չեչնիա, Տիբեթ»,- ասել է Միկուտենեն։
1