Լիբանանում Շվեյցարիայի դեսպանն այցելել է ՀՅԴ ԿԿ ներկայացուցչին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Լիբանանում Շվեյցարիայի դեսպանն այցելել է ՀՅԴ ԿԿ ներկայացուցչին

Լիբանանում Շվեյցարիայի դեսպանն այցելել է ՀՅԴ ԿԿ ներկայացուցչին

ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ, պատգամավոր Հակոբ Բագրատունին «Շաղզոյան» կենտրոնում ընդունել է Լիբանանում Շվեյցարիայի դեսպան Մոնիկա Շմուտցին:

Ըստ Aztagdaily-ի՝ Բագրատունին դեսպանին է ներկայացրել ՀՅԴ հիմնական սկզբունքներն ու քաղաքական ուղղությունները, թե պատմության ընթացքում, թե ներկա փուլում:

Հատուկ անդրադարձ է արվել նաև Լիբանանում ՀՅԴ դերակատարությանը՝ համալիբանանյան և ներհայկական մարկարդակով:

Շվեյցարիայի դեսպանը, որպես Պորլսում նախկին հյուպատոս, լավատեղյակ լինելով հայ-թուրքական հարցին, շեշտել է այդ երկրում ժողովրդավարության բացակայության և մարդկային իրավունքների ոտնահարման խնդիրները:

1