Լիբանանում մեկնարկել է Արցախյան մշակութային շաբաթը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » Լիբանանում մեկնարկել է Արցախյան մշակութային շաբաթը

Լիբանանում մեկնարկել է Արցախյան մշակութային շաբաթը

Լիբանանի <<Արցախ ֆոնտ>>-ի նախաձեռնությամբ  մարտի 8-ից մեկնարկել է Արցախյան մշակութային օրերի շաբաթ: Այն ներկայացնում է Արցախի նոր սերունդը: Մշակութային միջոցառումների մեկնարկը տրվել է <<Հակոբ Տեր Մելքոնյան>> թատերասրահում:

 

Մշակութային շաբաթվա բացումն ազդարարող համերգից առաջ ելույթով հանդես է եկել ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, ով իր ելույթում մասնավորապես նշել է, որ Արցախի նոր սերնդի տաղանդների համերգը Լիբանանում կազմակերպելով` ինքնին մեծ ուրախության տեղիք են տալիս, քանզի գտնվում են մի գաղութում, որն Արցախի վերջին տարիների պատմության տարբեր հանգրվանների ժամանակ իր ներդրումն է ունեցել:

 

Միջոցառման ժամանակ Արցախից ժամանած տաղանդաշատ երիտասարդները հանդես են եկել երաժշտական գործիքային կատարումներով եւ երգերով:

 

Արցախյան մշակութային օրերի շրջանակներում՝ համերգային ծրագրերից զատ՝ մարտի 11-14-ը Լիբանանի <<Երջո Սամուելյան>> եռագույն սրահում տեղի է ունենալու արցախցի 17 գեղանկարիչների աշխատանքների ցուցադրությունը:

 

Մշակույթի եւ երիտասարդության նախարարության հովանավորությամբ կազմակերպված մշակութային շաբաթը Լիբանանում կշարունակվի մինչ մարտի 14-ը:

1