Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է լուծվել, եթե Բաքուն հրաժարվի մաքսիմալիստական մոտեցումից. Սերժ Սարգսյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է լուծվել, եթե Բաքուն հրաժարվի մաքսիմալիստական մոտեցումից. Սերժ Սարգսյան

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է լուծվել, եթե Բաքուն հրաժարվի մաքսիմալիստական մոտեցումից. Սերժ Սարգսյան

Ադրբեջանի գործողությունները հանգեցրել են նրան, որ, անցյալին նայելով, կարելի է խոսել բազմաթիվ բաց թողնված հնարավորությունների մասին՝ անկախ այն բանից՝ Ադրբեջանում ընտրությունների ժամանակաշրջան էր, թե ոչ: Այս մասին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է իր բուլղարացի գործընկեր Ռոմեն Ռադեւի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

ՀՀ նախագահի խոսքով՝ անցյալում հնարավորություններ են եղել գործընթացի առաջխաղացման համար, սակայն Բաքվի գործողությունները հանգեցրել են նրան, որ այժմ կարելի է խոսել միայն բաց թողնված հնարավորությունների մասին: Սերժ Սարգսյանի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է կարգավորվել միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը հրաժարվի մաքսիմալիստական ​​մոտեցումից: Հակառակ դեպքում՝ քանի դեռ այդ երկրի իշխանություններն իրենց պատրանքների գերության մեջ են, դժվար է հուսալ, որ հակամարտությունը կկարգավորվի:

Միեւնույն ժամանակ, ՀՀ նախագահը շեշտել է, որ Հայաստանը բազմիցս հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցությունները շարունակելու պատրաստակամության եւ հակամարտության կարգավորմանը հասնելու մասին:

Նախագահը շնորհակալություն է հայտնել Բուլղարիային իր հավասարակշռված դիրքորոշման համար` նշելով, որ այն միշտ աջակցել է Եվրամիության դիրքորոշմանը եւ կողմ է հանդես եկել խաղաղ կարգավորմանը: Ընդ որում, երկրի ղեկավարը հիշեցրել է, որ անցյալ տարվա նոյեմբերի 24-ին ԵՄ-ի հետ ստորագրված Շրջանակային համաձայնագիրը հակամարտության վերաբերյալ հստակ ձեւակերպումներ է պարունակում: Եվրամիության երկրները կվավերացնեն այս փաստաթուղթը, իսկ ԵՄ երկրների համար այն իրավական ուժ կստանա՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով, նշել է Սերժ Սարգսյանը:

1