Լապշինը կալանքից ազատ է արձակվել. փաստաբան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Լապշինը կալանքից ազատ է արձակվել. փաստաբան

Լապշինը կալանքից ազատ է արձակվել. փաստաբան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ներման արժանացած բլոգեր Ալեքսանդր Լապշինը կալանքից ազատ է արձակվել, սակայն դժվար թե Ադրբեջանից երեքշաբթի արտաքսվի։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է բլոգերի փաստաբան Էդուարդ Չերնինը։

«Դեռեւս ոչ մի նորություն։ Լապշինն ազատ է արձակվել։ Սակայն դժվար թե երեքշաբթի Ադրբեջանից արտաքսվի»,– ասել է Չերնինը։

Հարցին, թե  ինչ խոչընդոտներ կան Լապշինի արտաքսման հարցում, փաստաբանը պատասխանել է, թե ոչինչ չի կարող ասել այդ կապակցությամբ։

«Լապշինը 80 տոկոս հավանականությամբ այսօր Ադրբեջանից չի արտաքսվի։ Կեսօրից հետո ամեն բան պարզ կլինի»,– ասել է փաստաբանը։

1